Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը տարրական հեգնանք և ծաղրանք է հասարակության նկատմամբ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը հերթական անգամ ծաղրում է հասարակությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հակաճգնաժամային կոչված որոշումներից մեկը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակության լայն շերտերին վիրավորանք և ծաղրանք:
Տեսնելով, թե հարևան Վրաստանի իշխանություններն ինչպիսի սոցիալական հակաճգնաժամային փաթեթներ են ընդունել, դրան ի պատասխան Փաշինյանը որոշել է հերթական խեղկատակ որոշումն ընդունել՝ իր բնութագրմամբ՝ «222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով»:

Պարոն Փաշինյանը չի նշել իր դարակազմիկ գրառման մեջ, որ դա վերաբերում է փետրվար ամսին միչև 10 հազար դրամ գազ սպառած և մինչև 5 հազար դրամ լույս սպառողներին: Ըստ Փաշինյանի՝ իր այս մարդու ինքնասիրությունը ոտնահարող որոշումից կօգտվի 600 հազար քաղաքացի, որն, ըստ իս, վարչապետի հերթական ապատեղեկատվությունն է:

Փաշինյանի մատնանշած 7500 դրմաը՝ մաքսիմալ գումարն է, որով նա պատրաստ է աջակցել այդ փաթեթից օգտվողներին:

Դե էլ չասեմ, թե օրինակ՝ Շիրակի մարզում փետրվարին ովքեր կարող են մինչև 10 հազար դրամի գազ սպառել. կամ այդ մարդիկ գազ չեն օգտագործում, կամ էլ Փաշինյանի մատնանշած բաժանորդները Հայաստանում չեն:

Փաշինյանի բացահայտած թվերն այնքանով են հետաքրքիր, որ հենց նա է բացահայտում, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսից ոչ պակասը աղքատ են:

Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը տարրական հեգնանք և ծաղրանք է հասարակության նկատմամբ: Ավելի լավ էր որևէ բան չաներ և չվիրավորեր մարդկանց՝ իր նախարարներին տալով 1,5 միլիոն դրամի աշխատավարձ և պարգևավճար, իսկ ֆորս մաժորային իրավիճակում հայտնված հասարակության ինչ-որ մասին էլ փետրվար ամսվա համար խոստանար մաքսիմալ 7500 դրամ աջակցություն:

Ամոթ է…

Քանի որ Փաշինյանը շատ է սիրում գեղական ոճով թվաբանություններ անել, ես էլ մի օրինակ բերեմ: Ըստ Փաշինյանի «հաշվարկների»՝ Վրաստանի իշխանությունները գարնանային երեք ամիսների կտրվածքով 1 միլիոն 200 հազար էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր բաժանորդի պատրաստվում են փոխհատուցել հայաստանյան գներով մինչև 27 հազար դրամ, իսկ 650 հազար գազի յուրաքանչուր բաժանորդի՝ մինչև 83 հազար 400 դրամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս