«Մանչեսթեր Յունայթեդն» աջակցում է իր խաղացողներին կորոնավիրուսի պատճառով առաջացած պանդեմիայի ժամանակ:
Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցնկացնելու համար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի թմրամիջոց է պահում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
Բուհերի ռեկտորներին առաջարկվել է հետաձգել ամփոփիչ ատեստավորման ժամկետները. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե քննարկվո՞ւմ է արդյոք ավարտական կուրսի ուսանողների՝ բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը հետաձգելու հարցը, հայտնում է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստների մեծամասնությունը համաձայնել է աշխավարձի նվազեցմանը՝ բացառությամբ մի քանիսի:
«Պատրաստվում է դիվանագիտական ակտիվացում այդ ուղղությամբ։ Ինձ զարմացրել է նաև Լավրովի հայտարարությունը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունների բացման հնարավորության մասով այն դեպքում, երբ մենք չգիտենք նույնիսկ, թե պանդեմիան երբ կավարտվի, բայց այնպես էր խոսում, ասես արդեն կա նման համաձայնություն։ Երևում է, որ շատ լուրջ որոշումներ են պատրաստվում»։
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար երկրում արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց իրավական, առողջապահական և լրատվական համայնքների ներկայացուցչները ստեղծեցին փաստահավաք խումբ:
Նավթի գների անկումը և կորոնավիրուսի դեմ պայքարում ի հայտ եկած, մեղմ ասած, դժվարությունների ֆոնն ադրբեջանական կողմին ստիպելու է գնալ որոշակի ակտիվացումների առաջնագծում: 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը` հավելելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր ունի հասարակության ուշադրությունը շեղելու և ստեղծված տնտեսական ճգնաժամի թեման հնարավորինս մեղմելու:
«Մարդիկ հիասթափվել են նրա ստերի, նրա կադրերի պատճառով, խուժանի բառապաշարով ելույթների համար․ որտե՞ղ են այդ պատճառները և ո՞ր խմբերին են պատկանում։ Եթե քրիստոնեական երկրում հոգևոր հորը դիմում են «պարոն»-ով և «քաղաքացի»-ով, ըստ ձեզ՝ քանի՞ հազար մարդ կարող է հիասթափվել կառավարությունից՝ նման վարքագծի համար»։
Ապրիլի 21–ի որոշմամբ՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխութուններ է կատարել 2020թ. մարտի 18–ի որոշման մեջ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության:
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանը սեփական հողամասում հողագործական աշխատանքներ կատարելիս հողի տակ հայտնաբերել է հին շինության քարե սյան պատվանդան եւ թոնրի ու դաշույնի մնացորդներ:
Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1991-ով՝ հատելով 37,3 հազարը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։
Հղի կինն ու պտուղը թիրախավորված չեն կորոնավիրուսից: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, բժշկագիտության դոկտոր, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բլբուլյանը:
Գերմանիա, Ֆրանկֆուրտ, 2020 թ․ ապրիլի 21․ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 18.5 միլիոն եվրո է ներդնում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE), SICAV-SIF։
«Հայկական կողմի համար անընդունելի է որևէ փուլային տարբերակ՝ իր որևէ դրսևորման մեջ: Հայկական կողմը 25 տարի շարունակ պնդել է, որ քննարկում է միայն փաթեթային տարբերակը՝ իր բոլոր երաշխիքներով և հստակ ձևակերպումներով՝ Արցախի անկախության, իր ստատուսի ճանաչման վերաբերյալ՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին անդրադարձավ պետական համակարգում աշխատող այն մարդկանց, որոնք մնացել են նախորդ իշխանությունից, անուններ չտալով, վարչապետը նշեց, որ նրանք հատ առ հատ դուրս են շպրտվելու համակարգից:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատասխանը հստակ էր, նա խոսում է այն մասին, ինչի շուրջ հայ փորձագետները գրել ու խոսել են նախկինում։ 168.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:
Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր նախկին բնակարանը։
Գերմանիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մայիսի 9-ից հնարավոր կլինի վերսկսել Բունդեսլիգան:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 11.20-ին, Երվանդ Քոչարի փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Հայարփի Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Այնպես չի եղել, որ նախկինում Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին կալնավորել են, և եկեղեցին նրանց հետ կապված որևէ բան չի արել:
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդության և մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ իր մտահոգությունը և վրդովմունքն է արտահայտում այս հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ:
«ԵՄ-ն առաջարկելու է փաթեթ իր ԱլԳ գործընկերներին, սակայն աշխատելու է նրանց հետ ինդիվիդուալ կերպով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը`անդրադառնալով տեղեկություններին, որ ԵՄ-ն ԱլԳ երկրների հետ ընդհանուր տնտեսական տարածք է ստեղծելու։
Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: