Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 736 է, մահվան դեպքերը՝ 7։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսի վարակակիրներ։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կիսվել է ֆուտբոլի վրա կորոնավիրուսի թողած ազդեցության մասին իր կարծիքով:
Երկարատեւ լռությունից հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է։
«Այնպիսի տպավորություն է, որ մեզ ծաղրում են, երեխաս ոչինչ չի ուտելու, մինչև ես նրան տուն չտանեմ ու իր ճաշը չսարքեմ: Ես 9 ամսական երեխային ոչինչ չեմ կարող բացատրել, թե ինչո՞ւ է փակված խցում ու չգիտենք՝ ինչով զբաղեցնենք»:
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է:
Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվելու է ապրիլի 12-ին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։
ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Երեկ՝ ապրիլի 2-ին, երբ ՀՀ-ն, Արցախը և ամբողջ հայությունը ոգեկոչում էին Ապրիլյան քառօրյայում ընկած մեր հերոսների հիշատակը, ՀՀ դատախազությունը հանդես եկավ աննախադեպ մի քայլով։
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարություն է տարածել այն մասին, որ «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համակարծիք է Կենտրոնական բանկի՝ տնտեսական աճի վերանայված կանխատեսումներին, որ կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա, և 2020 թվականի տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները:
Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը, մարզչական շտաբը և ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի 20 տոկոսից, որը կփոխանցվի ակումբի մյուս աշխատակիցներին:
«Անասնաբուծության մեջ ամենաբարդը խոզաբուծության ոլորտն է Հայաստանում։ Տավարաբուծության, ոչխարաբուծության դեպքում կենդանիներին հանում են արոտի, և ֆերմերային խոշոր տնտեսություններն էլ, մանր տնտեսություններն էլ կերի վրա գրեթե նույն ծախսն են անում։ Իսկ խոզի պարագայում այլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Դրանից օրեր անց՝ մարտի 20-ին, իրավական, առողջապահական և լրատվական համայնքի ներկայացուցիչները ստեղծեցին փաստահավաք խումբ, որի նպատակը արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում խախտումները բացահայտելը, արձանագրելն ու պարետատանը փոխանցելն էր:
Սաթիկ Սեյրանյանն իր հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում իր հյուրին` փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին հարցրեց սահմանադրական հանրաքվեի ճակատագրի մասին, որը, եթե արտակարգ դրությունը չհայտարարվեր, տեղի էր ունենալու ապրիլի 5-ին:
Հարյուրավոր քաղաքացիներ, որոնք այսօր՝ ապրիլի 4–ին, պետք է Հայաստանից մեկնեին Ռուսաստան, մնացել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ապրիլի 2-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Այնթապ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու նրա «Օպել Աստրա» մակնիշի մեքենայում։
Հնդկաձավարը, ըստ մասնագետի, բազմաթիվ փոխարինիչներ ունի նաև բակլազգիների շարքում:
Մեքսիկական «Grupo Modelo» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» ապրանքանիշի գարեջրի և մի շարք այլ արտադրատեսակների արտադրությունը:
«ՀԱՊԿ արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերին չեզոք էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։
«Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի համայնքների դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կկարողանան իրականացնել հեռավար ուսուցումը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց:
Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈՒԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաներին կոչ է արել ժամանակից շուտ չեզրափակել մրցաշրջանը:
Ապրիլի 1-ին և 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա պարետը որոշել է 6 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՆ Արսեն Թորոսյանի ստացած պարգևավճարներին։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է սուպերմարկետներում կոճապղպեղի գնի շարժը։
Այսօր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:
Ապօրինությունների հետևանքով դուրս է գրվել մի քանի հարյուր հազար դրամ։