Բաժիններ՝

Իսպանիայում 3 մլն քաղաքացի վերադարձել է աշխատանքի. Euronews

Իսպանիայում 3 մլն քաղաքացի ապրիլի 13-ին վերադարձել է աշխատանքի: «Euronews»-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, և իշխանությունները որոշել են քիչ-քիչ հանել սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտի 30-ին: Իր գործունեությունը հիմնականում վերսկսել է շինարարության ոլորտը:

Այս քայլը հասարակության մի հատվածի մոտ դժգոհություն է առաջացրել: Շատերը մտահոգվում են, որ կարող է նոր բռնկում լինել: Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է շուրջ 17 հազար 500 մարդ: Մահացության նոր դեպքերը զգալիորեն կրճատվել են: Վերջին տվյալներով՝ մեկ օրում գրանցվել է մահացության 517 դեպք: Երկրում ընդհանուր վարակվածության ցուցանիշը կազմում է շուրջ 170 հազար: Նրանցից շուրջ 65 հազարն արդեն ապաքինվել է:

Իսպանիայի կառավարությունը սահմանել է անվտանգության կանոններ աշխատանքի վերադարձած ընկերությունների համար: Վերջիններս պետք է աշխատողների համար ապահովեն պաշտպանիչ միջոցներով և հնարավորություններ ստեղծեն, որ աշխատակիցները պահպանեն 2 մետր հեռավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս