Արտաշատի բժշկական կենտրոնից այսօր՝ ապրիլի 17–ին, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո՝ առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ։
Դանիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Չմշկորդների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2020 թվականին գեղասահքի աշխարհի առաջնություն չանցկացնել:
Hraparak.am-ը այսօր տեղեկություն էր հրապարակել, նշելով, թե անցյալ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իբր, ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «բավականին երկար՝ մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանդիպման կազմակերպիչն ու հովանավորն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։
Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է 52-ամյա մի տղամարդ:
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը կարանտինի օրերին մարզումներն անցկացնում է բնության գրկում:
Կաթողիկոսն իրեն հարիր վարք է դրսևորել, նա ուրիշ ի՞նչ պետք է ասեր, այսպես ասած՝ իր գործն է արել, ինչպես Հռոմի պապն է իր գործն անում, և մենք հիանում ենք, ասում ենք՝ օ՜, Հռոմի պապը։ Իհարկե, ես խոնարհվում եմ Հռոմի պապի առաջ, իմ պաշտելի մարդկանցից է, բայց երբ մեր Վեհափառն է նման հայտարարություն անում, ես քննադատությունները չեմ հասկանում։
«Նորաշենում ամեն ինչ նորմալ է, մարդիկ ըմբռնումով են մոտենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի համայնքապետ Արտակ Հարությունյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապրիլի 15-ից գյուղում գործող սահմանափակումներին:
Այսօր Գեղարքունիքի մարզից Երևան էին տեղափոխել կորոնավիրուսով վարակակրի:
Ապրիլի 16-ին, ժամը 11.12-ին, Վանաձորի Աղայան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկված 31-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. դեկտեմբերի 30-ին, մուտքի դուռը կոտրելու միջոցով, մտել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի նախկին մասնաշենք և գողացել գունավոր մետաղ:
«Եթե նման շտապողականություն է ցուցաբերվում, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ով են ցույց տալիս, մարդու հեղինակության և անմեղության կանխավարկածը կոպտորեն ոտնահարում են, ուրեմն պետության որոշակի օղակներ ցանկանում են դա հանրայնացել, դա ինչ-որ մի բանի համար պետք է իրենց: Դա ակնհայտ է, դա իրադարձություններն են ասում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ուղերձով դիմել է ժողովրդին։
Ռուսաստանի խոշոր քաղաքներում ձեռնարկված կարանտինային միջոցառումները դեռ մեղմ են:
Ապրիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Օշական գյուղից ոստիկանություն բերման ենթարկեցին տղամարդկանց` նրանցից մեկի մեքենայով հանդերձ։
2019թ. հուլիսի 25-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից շահադիտական և խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ ծառայողական պարտականությունները չկատարելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ:
Հայաստանի կառավարության ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի:
Այսպիսով, արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով։ Սա նշանակում է, որ այս ուսումնական տարում երեխաներն այլևս դպրոց չեն գնա։ Նույնիսկ, եթե մայիսի կեսին Հայաստանում ունենանք իդեալական իրավիճակ՝ կորոնավիրուսի հետ կապված, և բացենք դպրոցները, ծնողների մեծ մասը երեխաներին դպրոց չի ուղարկելու։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոն կոչ է արել երկրների կառավարություններին ձեռնարկել միջոցներ, որոնք սահմանափակում են ալկոհոլի օգտագործումը պանդեմիայի ընթացքում:
Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարեւոր առանձնահատկություններից է այն, որ երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը:
Հայաստանի առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) արտակարգ դրության պայմաններում գործունեություն է ծավալում առցանց հարթակում՝ կազմակերպելով հետաքրքիր երաժշտական մարտահրավերներ, ներկայացնելով նվագախմբի փայլուն ելույթները, որոնք գրավում են արվեստասերների լայն շրջանակին:
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պարուսույց Արման Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ հարկադիր պարապուրդի հետևանքով այս օրերին բազմաթիվ պարային խմբերի ղեկավարներ ու աշխատակիցներ չեն կարողանում օրվա հացի խնդիր լուծել.
2020թ. ապրիլի 17-ին` ժամը 10:20-ին, «Ճամբարակի Բ/Կ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դեպի Շորժա տանող ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, հրազենային վնասվածքով դիակ կա:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Իսպանացի ֆուտբոլային մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կարող է նորից մարզել նախկին ակումբը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Կարեն Համբարձումյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի, իսկ Իվան Բաղմանյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Uber ամերիկյան տաքսի ծառայությունը SARS-CoV-2 կորոնավիրուսային համավարակի պատճառով միլիարդավոր դոլարների վնաս է կրում եւ ստիպված է չեղարկել մինչեւ 2020 թվականն արված կանխատեսումներն իր բիզնեսի համար: Ներկայումս անհնար է կանխատեսել, թե այս տարի համաճարակն ինչ ազդեցություն կունենա ընկերության գործնական ցուցանիշների վրա, փոխանցում է DW-ն: Մինչ այժմ Uber-ն իր մաքուր կորուստները կանխատեսել էր 1.25 եւ 1.45 միլիարդ […]
Այս իրավիճակում, երբ թվում էր, թե Կառավարությունն ու Ազգային Ժողովը պետք է օրուգիշեր աշխատեին համաճարակի դեմն առնելու եւ պատրաստվեին ետհամաճարակային ճգնաժամը հաղթահարելուն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աշխատում է այնպիսի օրենքների վրա, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ, այլ ուղղված են ընդդիմախոսներին լռեցնելուն։
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը: