«Բարսելոնան» վճարել է 980.000 եվրո I3 Ventures-ին, որը սոցիալական ցանցերում քննադատել է ակումբի խաղացողներին
Price Waterhouse Coopers ընկերությունը (PWC) աուդիտ է անցկացրել՝ ուսումնասիրելով «Բարսելոնայի» գործարքները I3 Ventures-ի հետ:
Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ «Բարսան» վճարել է I3 Ventures ընկերությանը սոցիալական լրատվամիջոցների հաշիվներով աշխատելու համար` ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի իմիջը բարելավելու և ակումբին առնչվող մարդկանց վարկաբեկելու համար, մասնավորապես, Լիոնել Մեսսիին և Ջերարդ Պիկեին։
Diario Sport-ի կատալոնական հրատարակությունը հրապարակել է աուդիտի մի քանի նախնական արդյունքներ.
1. PWC-ն ընդունում է, որ I3 Ventures-ի արժեքը չափազանց մեծ էր, շուկայական արժեքից ավելին: Թվային խորհրդատվական ընկերությունները սովորաբար վերցնում են 120,000-150,000 եվրո: «Բարսելոնան» վճարել է I3 Ventures-ին 980,000 եվրո։
2. I3 Ventures-ը կասկածելի հեղինակություն ունի: Ընկերությունը հիմնված է Ուրուգվայի տարածքում, և տարօրինակ է, որ ակումբում ընտրել են այդ ընկերությունը՝ հաշվի առնելով, որ Իսպանիայում կան ընկերություններ, որոնք կարող են ավելի լավ գնով ծառայություններ առաջարկել:
3. Ապացուցվել է, որ նախագիծը բաժանվել է հինգ մասի` հատուկ հանձնաժողովին չներկայանալու համար: Հաշիվները կազմում էին 198,000 եվրո՝ 200,000 եվրոյից ցածր, ինչը պահանջում է փոխանցում հատուկ հանձնաժողով:
4. «Բարսայի» պայմանագրերը կնքվել են հինգ տարբեր ընկերությունների հետ, որոնք կապված են I3 Ventures-ի հետ:
Նյութերը նույնական էին, ինչպես և՝ նմուշները:
Հետաքննությունը դեռ ավարտված չէ, բայց ժամանակավորապես դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան