Կարանտինի պատճառով չեմ աշխատում, շենքում բոլորս սոված-ծարավ նստած ենք. Արարատի բնակչուհին դժգոհում է՝ շենքում բնակության տարրական պայմաններ չկան, առանց աշխատանքի էլ ապրել չեն կարողանում. tert.am

Արարատի մարզի Արարատ քաղաքի երաժշտական դպրոցի հին շենքում բնակվող 5 ընտանիքները՝ ընդհանուր 12 բնակչով, անելանելի վիճակում են, շենքում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ, ո՛չ կենցաղային տարրական պայմաններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այդ շենքի բնակչուհի Լուիզա Խլխաթյանը:

Նա ապրում է շենքի՝ 7 քմ տարածքով սենյակում: Հարևանությամբ մայրն ու եղբայրն են ապրում, վերջինս հաշմանդամություն ունի:

Նշված շենքը, որը, ըստ Խլխաթյանի, կիսաքանդ վիճակում է, պետական տարածք է: Խլխաթյանի ընտանիքը տարիներ առաջ բնակվել է Երևանում, հետո Արարատում երաժշտական դպրոցի շենքում բնակարանը գնել է մի կնոջից, հետագայում պարզվել է՝ տարածքը վերջինիս սեփականությունը չի եղել, իսկՈստիկանության միջոցով հնարավոր է եղել վերադարձնել վճարված գումարի մի մասը միայն:

Բնակչուհու խոսքով՝ շենքում ապրելու համար պայմաններ չկան, ու հատկապես խնդրահարույց է խմելու ջրի հարցը:

«Ջուր չկա շենքում, հեռվից ենք գնում, ջուր բերում: Տարածքում առնետներ են, բակում օձ կա: Մինչև արտակարգ դրությունը աշխատում էի Երևանում, հիմա տրանսպորտ չկա, ես էլ կարանտինում եմ: Բոլորս սոված-ծարավ նստած ենք: Շենքի բոլոր բնակիչներն էլ նույն խնդրի առաջ են կանգնած: Կարանտինային պայմաններում խնդիրներն ավելի մեծ են: Ջուր չկա, մենք անգամ լողանալ չենք կարող»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս