Հայկ Մարությանն ուզում է տարին սկսել նոր թաղապետ-փոխթաղապետերով։ «Ուզում է քաղաքական դեմքեր լինեն, տիրապետեն պրոցեսներին, քանի որ ավագանու «Իմ քայլում» նման մարդիկ չկան, ընդդիմության ուդառներին պատասխանող չկա»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:
Հունվարի 14-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդլայնված կազմով խնջույք է կազմակերպել: Ներկա է եղել կուսակցության վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, նախարարների ու մարզպետների մակարդակով:
Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ աննախադեպ բան է եղել. այս տարվա հունվարի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ օգնականի եղբոր՝ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լեւոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ:
Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:
Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պարզվում է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ տարբեր բնույթի ճնշումները զուտ նրա անձով չեն սահմանափակվում: Ճնշումների, սադրանքների շարքը հասել է նաեւ նրա թոռներին:
«Իմ քայլի» հունվարի 13-ի կորպորատիվին մասնակցել են ՔՊ վարչության անդամներ ու շատ քիչ պատգամավորներ։ Պատճառը ֆրակցիայում տիրող «մուտիլովկաներն» են: Կենաց ասել են հիմնականում 3 անձ՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը։
Հունվարի 16-ին, ժամը 23:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ կարող էր տեղափոխվել «Ռեալ»:
Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (1963-2012 թթ.) եւ ռեփեր The Notorious B.I.G.-ը (1972-1997 թթ.) հետմահու կընդգրկվեն Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Համանուն կազմակերպության գլխավոր տնօրեն Գրեգ Հարիսի համապատասխան հայտարարությունը հունվարի 15-ին զետեղված է նրա պաշտոնական կայքում։
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ մտնող երկու անմարդաբնակ կղզի ջրի տակն է անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով, ինչը պայմանավորված է կլիմայի փոփոխմամբ:
Ավստրալիային 100 տարի կպահանջվի համատարած բնական հրդեհներից հետո վերականգնվելու համար, որոնք շարունակվում են անցյալ տարվա աշնանից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները:
Թաբուլե աղցանի լավագույն բաղադրատոմսը:
Toyota ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային կորպորացիան 394 մլն դոլար կներդնի Joby Aviation ամերիկյան ընկերությունում, որն զբաղվում է թռչող փոխադրամիջոցների մշակմամբ ու արտադրությամբ՝ դրանք որպես տաքսի օգտագործելու համար:
Microsoft-ն ավելի քան 90 լեզուներով հայտարարել Է Windows 10-ի եւ MacOS-ի համար Chromium շարժակով Edge բրաուզերի գործարկման մասին:
Սուրբ Սարգիս զորավարի տոնը հայության մեջ համարվում է երիտասարդության և սիրո օրհնության տոն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարն ուղեղի վրա ազդում է ինչպես թմրանյութը՝ փոխելով ուղեղի քիմիան եւ առաջացնելով կախվածություն: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում։
Հետսովետական տարածքում կառավարությունների անսպասելի հրաժարականներում որևէ արտասովոր բան չկա, այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Տարօրինակն այլ բան է, որ մարդիկ դեռ դրան չեն հարմարվել և պատրաստ են նմանատիպ գործընթացներում փնտրել երկրորդ-երրորդ հարթություն: Ուստի չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդևի համար այս գործընթացներն անսպասելի էին՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ոչ մի տեղ չի կորչելու և զբաղեցնելու է շատ լուրջ պաշտոններ: Ես լրջորեն կխոսեի հրաժարականի մասին միակ մեկ դեպքում, երբ չինովնիկը լիովին և ընդմիշտ կորչեր տեսադաշտից:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ուդինեզեին» (4:0) հաղթելուց հետո ասել է, թե ինչու է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողել հանդիպումը:
Հունվարի 9-ին ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիս քաղաքի 43-ամյա մի բնակիչ նախորդ օրը Արարատ գյուղում գողություն է արել:
Ավստրալացի հրշեջներին հաջողվել է կրակից փրկել հազվագյուտ հնամենի սոճիները՝ վոլեմիաները, որոնց Երկնագույն լեռներ ազգային բնայգում, որը գտնվում է Սիդնեյից 100 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, սպառնում էր ընդգրկուն անտառային հրդեհը։
Արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո:
«Երկու-երեք անհատներ են նվիրատվություններ արել՝ 15-20 հազարական դրամով, Մեզ մի բարերար ձեռք մեկնեց, որը խնդրեց, որ իր անունը չհրապարակենք, և երգչուհի Հասմիկ Պապյանը, ով եկավ համերգ տվեց Երևանում և համերգի հասույթը փոխանցեց հիմնադրամին: Այդ մի փոքր դրամական միջոցներն էին, որ հիմնադրամը ունեցավ և կարողացավ ինչ-որ ծրագրեր իրականացնել: Հիմնադրամը պետք է գումար ունենա, որ կարողանա ծրագրեր իրականացնել: Սպասում եմ, անկեղծ ասած, ոչ էլ հույս ունեմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի, չեմ էլ ցանկանում որևէ մեկից որևէ բան խնդրել»,- ասաց Համեստ Ներսիսյանը:
«Սուր շնչառական հիվանդությունները սեզոնային բնույթ են կրում, չնայած որոշ հարուցիչներ կարելի է հանդիպել նաև այլ եղանակներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը: Առողջապահության նախարարությունից օրեր առաջ հայտնել էին, որ այս տարվա հունվարի 14-ի դրությամբ սուր շնչառական խնդիրներով հիվանդանոցներ դիմել է ավելի շատ մարդ, քան անցած տարի նույն ժամանակահատվածում: Նշվել էր նաև, որ թոքաբորբով դիմողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: