27 տարեկան հասակում մահացել է դերասան Հարրի Հեյնսը:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավում բռնկման մի քանի օջախներ միավորվել-կազմել են զանգվածեղ հրդեհ, որն ավելի քան 500 հազար հեկտար անտառ է ճարակել:
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում հունվարի 9-ին ծնվել է 2016 թվականի ապրիլի 4-ին մահացու վիրավորում ստացած մայոր Ռուդիկ Մովսեսյանի աղջկա՝ Տաթևի, առաջնեկը, ով կրելու է հերոս պապի անունը:
Ճապոնիայի խոշորագույն բանկերը՝ Mitsubishi UFJ Financial Group-ը, Sumitomo Mitsui Financial Group-ը եւ Mizuho Financial Group-ը, իրենց այն աշխատակիցներին, որոնք Ճապոնիայի քաղաքացիություն ունեն, կարգադրել են հեռանալ Իրանից:
Իր հայտնագործության հեղինակությունը Սարաֆյանը պաշտպանում էր մոտ 8 տարի՝ պայքարելով ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների դեմ: Արդյունքում՝ նրա առաջարկությունն ընդունվեց, և «General Motors» ընկերությունը, որը մինչ այդ ավտոմեքենաների մեջ տեղադրում էր բազմաթիվ թերություններ ունեցող կիսաավտոմատ փոխանցման տուփեր, սկսեց իր արտադրանքն առաջինը հագեցնել ավտոմատ փոխանցման տուփերով: Իր հայտնագործությունը Սարաֆյանը գրանցեց 1935թ.:
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բալային համակարգը, ըստ որի՝ վարորդները 1 տարվա համար 9 միավոր կստանան, և խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ կհանվեն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստանի պայմաններում բալային համակարգը ներդնելը ճիշտ էր, և որո՞նք են այդ համակարգի դրական և բացասական կողմերը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 18-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առ այն, որ 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից:
«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ԱԱԾ-ի պաշտոնական այդ տեսանյութի ու Սորոսի փողերով Դանիել Իոաննիսյանի նկարած տեսանյութի մեջ խոսում է նույն մարդը, նույն ձայնն է լսվում, հետևաբար՝ կա՛մ ԱԱԾ-ն է Իոաննիսյանի համար ֆիլմեր նկարում, կա՛մ հակառակը՝ ԱԱԾ-ն սորոսականներից ստացել է պատրաստի տեսանյութ այդ ֆեյքի ձերբակալման մասին»,- ասաց Մալյանը։
Բյուրականի աստղադիտարանը 2021 թվականին տոնելու է հիմնադրման 75-ամյակը, ինչի կապակցությամբ լույս է ընծայելու աստղադիտարանի ամբողջ գիտական գործունեությունն ամփոփող գիրք, իսկ 2020-ին աստղադիտարանը կազմակերպելու է ճամբարներ, գիտաժողովներ և այլ նախաձեռնություններ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 10-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը:
Հունվարի 7-ին՝ ժամը 17․40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել Բաբայան փողոցում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի դիմաց երկու անձանց կողմից հասարակական կարգ խախտելու վերաբերյալ։
Արտասահմանյան մի քանի դիվանագիտական առաքելություններ աշխատանքը Կանբերայում դադարեցրել են հրդեհի մեծ վտանգի, օդի ծխոտման ու աղտոտման կապակցությամբ՝ սաստիկ քամով ուղեկցվող շոգ եղանակի ֆոնին:
Պետական խորհրդանիշերի մասին պատժամիջոցներ ունի միայն Քրեական օրենսգիրքը: 331-րդ հոդվածը դրանց անարգման դեպքում նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Պավել Սարգսյանը վստահեցնում է՝ օրենքի բացը լրացնելու տարբերակներ մշակվում են:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը երեկ իր հարցազրույցներից մեկում, պատասխանելով հարցին, թե նախկինում այդ կառույցը հայտնի էր «ֆեյքերի» ՊՈԱԿ անվամբ, այսօր արդյո՞ք նման աշխատակիցներ ունի ՊՈԱԿ-ը, ասել էր, թե ՊՈԱԿ-ը նման գործառույթ չունի:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մանրամասն ներկայացնում է 2019 թվականին ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության ՊԲ-ում արձանագրված մահվան դեպքերը:
«Փաստինֆո»-ն ներկայացնում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ:
Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար 2019 թվականին հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 47 վարույթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ոչ հայերեն ձևավորմամբ հրապարակային գրվածքները գույքագրվել են և՛ Երևանում, և՛ մարզային մի քանի համայնքներում։
Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խումբը փակվել է, մասնագետների աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 10-ին, ժամը 17:40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 անչափահասի դեմ ներկայացրած դատական հայցից հրաժարվել է ուշագրավ պայմանով: Երեխաները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի նախագահից և նրանցից մեկը պետք է սովորի այդ երկրի հիմնը, իսկ մյուսը՝ թուրք բանաստտեղծ Նուսրուլլահ Գենչի «Անձրև» բանաստեղծությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2019 թվականի ընթացքում հայկական բանակի կրած կորուստներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով այսօր գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները:
«Դալմա Գարդեն մոլ»-ում հունվարի 9-ին տեղի ունեցած ցնցումների նախնական պատճառը օդորակիչների շարժիչների աշխատանքն էր:
Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է հնարքներ) գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Հաշվի առնելով Վլադիմիր Կարապետյանի՝ տևական ժամանակ ՀԱԿ անդամ լինելու հանգամանքը՝ ՀԱԿ անդամներից փորձեցինք պարզել՝արդյոք կուսակցությունում քննարկվե՞լ է Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու փաստը, և ի՞նչ կարծիք ունեն նրանք այդ ազատման վերաբերյալ։
Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները եւ գնումերից առաջացած տնտեսումները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։
2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: