Խելքի եկեք». Սասուն Միքայելյանի խոսքի ժամանակ «իմքայլականները» սասարփած նայել են վարչապետի կողմը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» հունվարի 13-ի կորպորատիվին մասնակցել են ՔՊ վարչության անդամներ ու շատ քիչ պատգամավորներ։ Պատճառը ֆրակցիայում տիրող «մուտիլովկաներն» են: Կենաց ասել են հիմնականում 3 անձ՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանի ելույթը Նիկոլի տարեվերջյան ամփոփումի նոտայով է եղել` ասֆալտապատման ձեռքբերումների թվարկմամբ, իսկ Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ ներկաները քար են կտրել։
Նա իրեն հատուկ ժողովրդական բառուբանով ասել է` պետք է խելքի գանք, փորձենք իրար ավելի լավ ճանաչել, մեր չուզողներին չուրախացնենք, տարածաշրջանն այսօր շատ ծանր վիճակում է, մենք երկրի ներսում իրար ենք ուտում, իրար տակ ենք փորում, ու բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում դուք` պարոն վարչապետ։
Իմքայլականները սարսափած նայել են վարչապետի կողմը, վերջինս ժպիտով, բութ մատով «ադաբրյամս» է արել Սասունին․ բոլորի շունչն ընկել է տեղը:
Այնուհետեւ Սասունը պատմել է, որ 90-ականների պատերազմի ժամանակ մի երկու հրթիռ է ընկած եղել Իրանի կողմը, կարողացել են հարցը «նորմալ» «փակել», եւ հորդորել է վարչապետին՝ երբ վարչությունից ինչ-որ մեկը գալիս ա «մուտիլովկա» անելու, «վարչապետ ջան, միանգամից մի հավատա, կանչի մյուս կողմին, նստացրա դեմդ, իմացի սաղ` ինչ ա եղել, թե չէ ըսենց` թիմը ձեռից գնում ա»:
Ի դեպ, մեզ պատմեցին, որ դեռ դեկտեմբերի 26-ի խնջույքի ժամանակ է Միքայելյանը երկար զրույց ունեցել Փաշինյանի հետ ու նախազգուշացրել, որ ամեն ինչ այնքան լավ չէ, որքան ինքն է ներկայացնում, որ ժամանակն է կանխել թիմում միմյանց ոտի տակ փորելը։ Իսկ «Դվին»-ում արդեն Փաշինյանը Միքայելյանին հրավիրել է իրենց սեղանի մոտ եւ առաջարկել նստել հենց իր կողքը՝ այն աթոռին, որը նախատեսված է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, բայց Միքայելյանը կոռեկտ չի համարել եւ նստել է Միրզոյանի կողքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: