ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Apple եւ Broadcom ընկերությունները պարտավոր են 1,1 միլիարդ դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին՝ անհաղորդալար ճանապարհով տվյալների փոխանցման բնագավառում մշակումների արտոնագրային իրավունքների խախտման համար:
Չինացի գիտնականները կարող են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել երեք ամսվա ընթացքում:
Չինաստանի ֆինանսական գերատեսչություններն ընդհանուր առմամբ 27,3 մլրդ յուան (շուրջ 3,96 մլրդ դոլար) են հատկացրել նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար:
Facebook սոցիալական ցանցից կանոնավոր կերպով օգտվող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 8 տոկոսով եւ հասել է 2,5 միլիարդի:
«Այս իշխանությունն ունի բավարար քաղաքական կամք՝ բացահայտելու պետության դեմ կատարված հանցագործությունները, կաշկանդված չէ: Մենք ակնկալում ենք «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության անաչառ քննություն: Մենք կհետևենք քննության ընթացքին՝ առայժմ զերծ մնալով գնահատականներ տալուց»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հունվարի 30-ին հայտարարել է, որ Brexit-ը կազդի ոչ միայն Եվրամիության կազմի, այլեւ նրա գործուն ուժի վրա։
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանն է:
«Ունենք աղմուկների ձայնային մեծ բազա, մարդկային բազմաթիվ ձայներ, ձայնագրություններ, և դրանց շնորհիվ ստացել ենք տվյալների այն շտեմարանը, որն օգտագործում ենք նեյրոնային ցանցի ուսուցման համար: Նեյրոնային ցանցը մեր ստեղծածն է, որին սովորեցրել ենք մարդկային ձայնը աղմուկից տարբերելու հմտությունը: Փաստացի մենք համակարգչին «սովորեցնում» ենք աղմկոտ ձայնագրության մեջ տարբերակել մարդու ձայնը։ Հեռախոսազրույցի ընթացքում ձայնն իրական ժամանակում սերվերի միջոցով մշակվում է ու ենթարկվում որոշակի փոփոխությունների: Արդյունքում՝ առանց աղմուկի ձայնը փոխանցվում է խոսակցին»,- նշել է Արտավազդ Մինասյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ժնևում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին Դավիթ Շահնազարյանի արած վերլուծություններում որևէ աղերս չի տեսնում իրականության հետ:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն հունվարի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել «Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագծի երրորդ համերգին:
Հարկադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց առաջ պետք էր հրավիրել և քննարկում անցկացնել մասնագետների հետ, ինչը չի եղել. լրագրողների հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն օրենքի կիրառումը խստացվել է միայն այս տարվանից: Ստեփանյանի խոսքով՝ մեկ քայլ առաջ գնալու փոխարեն՝ մեր Կառավարությունը երկու քայլ հետ է գնում, այս գործընթացները պետք էր սկսել անասունների հաշվառումից.
Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:
Անցած շաբաթը աչքի չընկավ շատ հնչեղ անոնսներով, բայց կային շատ հետաքրքիր արտահոսքեր։ Հիշենք ամենակարևորները։
2019թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների առնվազն 47 կորստի մասին, սակայն մեզ հայտնի են միայն 44-ի անձնական տվյալները։
Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ և տեսախցիկ։
Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում մոտ ապագայում իր զորքերը հանել Սիրիայից:
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:30-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արևելյան ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրենի ավագ տեղակալ Կեի Տոյամայի գլխավորած պատվիրակությանը։
Առկա հայտարարությունների մակարդակով հստակ է մի բան՝ Արցախի ադրբեջանական համայնք կոչվածի ներգրավվածությունը բանակցություններին ինտենսիվորեն առաջ է մղվում, ընդ որում՝ ես հասկանում եմ, որ ոչ միայն ադրբեջանական կողմից, որովհետև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն է հանդիպել այդ կառույցի հետ: Այսինքն՝ կա որոշակի ճնշում, որ այդ կառույցը սուբյեկտայնություն ստանա և բանակցություններին ներկա լինի: Այստեղ արձանագրենք, որ եթե բովանդակային բանակցություններ են ընթանում, մեծապես հավանական է, որ քննարկվում է այդ հարցը:
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի:
Շա՛տ լավ է, որ մեր բանակում տարեկան մի քանի գեներալական ուսադիրներ են ավելանում, շա՛տ լավ է, որ մեր զինվորներն աստիճանաբար անցնում են ավելի քաղաքակիրթ սնվելու համակարգին, շա՛տ լավ է, որ մենք ձեռք ենք բերում ժամանակակից զինամթերք ու փակում ենք ութսունականների զենքերի ամոթալի էջը, բայց այդ ամենը գրոշի արժեք չունի, եթե խաղաղ պայմաններում զորամասում վտանգված է որևէ զինծառայողի կյանքը, որ խաղաղ պայմաններում զինվորները ինքնասպան են լինում կամ սպանվում են։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժնեւի բանակցային մարաթոնն եզրափակող 3 հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ներ, պարզ է դառնում, որ՝
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա:
Կառավարության որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կանոնադրական կապիտալը նվազեցվում է և միացվում ԱՆ «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ին:
«Անթույլատրելի է իրավական պետությունում անմեղության կանխավարկածի նման ոտնահարումը: Դա օրենքի խախտում է ու խրախուսում է այլ անձանց անմեղության կանխավարկածի խախտումը՝ թքած ունենալով օրենսդրության, իրավունքի, պետական ինստիտուտների վրա, ինչ-որ նպատակի հասնելու համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հունվարի 27-ին հայտնել էին, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ, և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը։