Ալյասկայի Ունիմակ կղզում Շիշալդինա հրաբուխը հունվարի 19-ին ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտանետել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Գևորգ Չաուշի փողոցի 14/3 շենքի, Նորաշեն թաղամասի 4, 6, 8, 12/16, 37 շենքերի, Մազմանյան փողոցի 5/9 շենքի ջրամատակարարումը:
Ավստրալիայի հարավ-արեւելքի առանձին շրջաններում սաստիկ կարկուտ է տեղացել:
Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք, որի աղբյուրը նախկինում անհայտ կորոնավիրուսն է:
Հունվարի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի բնակիչ, 37-ամյա մի կին մի տղամարդու վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 300 դոլար։
Հոգեբան Կարինե Նալչաջյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանից հետո սոցիալական ցանցերում և հասարակության մեջ գերակշռում էր ցավի ռեակցիան. «Բայց սա այնքան նուրբ հարց է, որ եթե բազմաթիվ ցավակցական ռեակցիաների մեջ դու տեսնում ես թեկուզ մեկ բարոյականության դեմ տեսակետ, գրառում, սա արդեն ցնցող է, և թույլ է տալիս մտածել, որ մեզ հետ, երևի, ինչ-որ բան է կատարվել»:
Հունվարի 16-ին, ժամը 11.50-ին, ոստիկանություն զանգած Գյուլագարակ գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ ախոռից գողացել են խոզի գոճիները:
Աշխարհի 2,1 հազար միլարդատերերի միագումար կարողությունը գերազանցում է 4,6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչության 60 տոկոսը:
Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, իմ տեղեկություններով, ընդհանրապես խմիչք չէր օգտագործում»։ 168.am-ի հետ զրույցում ասաց ծառայության նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչև 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունվարի 20-ին տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում, որին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ և Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Հայաստանում գրանցված, բայց փաստացի 3 տարի և ավելի այստեղ չբնակված մարդիկ այսուհետև կօգտվեն հայրենադարձներին տրվող մաքսային արտոնություններից. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ մոտ ապագայում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կիրականացվեն: Պատգամավորը ներկայացնում է, որ գործող օրենքը մի շարք խնդիրներ է ստեղծում վերադարձողների համար, օրինակ՝ մեր երկրում գրանցված մարդիկ, անկախ նրանից, թե քանի […]
«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու բողոքը մերժվելու է. այդպիսի շշուկներ են պտտվում:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անսպասելի վիճակագրություն»:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ գրավեց դարպասը «Պարմայի» դեմ խաղում (2:1):
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Սարի Թաղում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավեր է ստացել ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ասաց. «Այսօրվա վիճակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություն չենք կարող ունենալ: Պարոն Նիկոլ Փաշինյան ջան, վերջին անգամ եմ ասում, էլ չեմ կրկնելու, արդեն գյուղացին իմ փոխարեն կկրկնի, երբ ժամանակը գա՝ այդ դատարկագլուխներից ազատվիր, դրանք քեզ տանում՝ ձորն են գցում: Չի կարելի տգետների հետ առաջ գնալ: Հենց վաղը վերականգնիր գյուղատնտեսության նախարարությունը, մյուս օրը ուշ կլինի»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լաուրանո Ռուիզը 82 տարեկան է: Նա հայտնի ֆուտբոլիստ չէր, բայց որպես մարզիչ՝ նա զարմանալիորեն աշխատում էր երիտասարդական թիմերի հետ և երկար տարիներ պատասխանատու էր հանրաճանաչ «Լա Մասիայի» համար։ «Բարսելոնայում» նա ստացել է «ոճի հայր» մականունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ի սկզբանե չունենալով հնարավորություն և մտադիր չլինելով կատարելու իր իսկ տված խոստումը, իրավաբանական օգնություն ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում նախատեսվում է վերանորոգել բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ․ ՀՀ իշխանությունները որոշել են, որ դուք 2020 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար վճարելու ենք մոտ 15,5 մլրդ դրամ կամ մոտ 32 մլն ԱՄՆ դոլար:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակում իրականացնող մարմին է ընտրվել «ԱրմՍվիսԲանկ» ՍՊԸ-ն։