Նար-Դոսի փողոցում մեքենան բախվել է գազատար խողովակին՝ առաջացնելով արտահոսք

Հունվարի 16-ին, ժամը 23:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4/3 շենքի մոտակայքում գլխավոր գազատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. վթարված ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Այնուհետև գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը՝ փակելով գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031