«Մենք ամեն տարի պետք է ավելացնենք մեր բանակի կարողությունները». Անդրանիկ Մակարյան
Հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է։
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որպեսզի պարզի, թե որքան է Թուրքիայում կեղծ ալկոհոլի օգտագործումից մահացության դեպքերը և նախարարությունը դրա դեմ ինչպիսի միջոցներ է ձեռնարկում:
Այս հարցին պիտի այսպես պատասխանեմ՝ իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում: Իսկ իրենց ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պիտի ուզեն՝ Հրայր Թովմասյանն աշխատի՞, թե՞ չաշխատի: Կարող եք հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է՝ իրենք աշխատեն, թե՞ ոչ, որովհետև 3 իշխանության ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է, մեկի ղեկավարը՝ ես, և որքան ինքը կարող է ուզել և չուզել, նույնքան էլ ես կարող եմ ուզել և չուզել:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրվա խորհրդին համահունչ, ֆեյսբուքյան իր էջում Կապանի ասուլիսում արդեն հրապարակած 100 փաստերից առանձնացրել էր բանակին վերաբերողները: Այդ թվում՝ նաև նշել էր. «Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է»:
Նոր կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 106-ի, մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը կրկնապատկվել է։
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեփական թիմին «դուխ տալու» նպատակով իրականացված ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են: Հետևելով Նարեկների և Արթուրի անցած 1,5 տարվա գործունեությանը, համոզված եմ, որ այս ամենը էլ ավելի վճռական է դարձնելու նրանց պայքարը»:
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ նյարդային համակարգին միտված դեղամիջոցների օգտագործումն այս երկրում տարեցտարի աճում է։ Մասնավորապես 2018թ․ այս խմբի դեղամիջոցները ըստ օգտագործման հաճախականության երրորդ տեղում են երկրում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ryanair ավիաընկերության այսօր կայացած Միլան -Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին տրամադրել է Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը:
Քիչ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանի հետ դուրս են եկել Ոստիկանությունից: Նա ֆեյսբուքյան իիր էջում գրում է.
«Այս պահին Մայր Աթոռի և Կառավարության միջև ձևավորված է հանձնախումբ՝ ոչ միայն Հայ եկեղեցու պատմության, այլև՝ Մայր Աթոռի հետ կապված կրթական ոլորտի մասով, ի մասնավորի՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի։ Նման հարց դրված չէ այս պահին, բազմիցս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է նաև խոսել դրա մասին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե սխալ է Հայ եկեղեցու պատմություն առարկան տարանջատել հայ ժողովրդի պատմությունից և առանձին դասավանդել հանրակրթական դպրոցներում։
Իրավապաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ։
«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի ժյուրին ընտրել է այն 12 մասնակիցներին, ովքեր հնարավորություն կստանան նախագծի շրջանակներում պայքարել 2020 թվականին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:50-ին:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Արցախի բնակչությանը պատրաստում են չակերտավոր խաղաղության. Արթուր Դանիելյան
«Ապշած եմ այն իրադարձությունից, որը հենց նոր տեղի ունեցավ։ Հաշվի առնելով օրվա ֆուտուրիստական տրամաբանությունը, ես առաջարկեցի Նարեկ Սամսոնյանին, որ ինքս իմ ավտոմեքենայով իրեն տուն հասցնեմ, հասցրի բակ և փաստորեն անմիջապես այդ պահին Նարեկ Սամսոնյանի նկատմամբ էլի բռնի ձևով, էլի դիմակավորված, լրիվ նույն ձեռագրով իրականացվեց բերման ենթարկելու գործողություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ Ոստիկանության «6-րդ վարչություն» գնալով նաև պահանջելու է, որ անձամբ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյան պարզաբանումներ տա այս իրավիճակի վերաբերյալ։
Եթե համագործակցել ենք, նշանակում է՝ ՔՊ-ի հետ միասին ենք համագործակցել, որովհետև «Լուսավոր Հայաստանը», ՔՊ-ն և «Հանրապետությունը» եղել են մեկ դաշինքում: Եվ եթե մեր գործընկերները կասկածներ ունեն, ուրեմն՝ իրենք ևս համագործակցել են, միգուցե ունեն տեղեկատվություն, թող բացահայտեն այդ տեղեկատվությունը:
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի շարք անդամներին, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելը և այդ ընթացքում դրսևորած վարքագիծը։
Չինաստանի իշխանությունները մոտավորապես 634,9 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն վերահսկելու նպատակով:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր: Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետև դիմակավորված անձինք հենց նոր բերման են ենթարկել Ոստիկանություն: Գժի կինո: Գնում ենք Ոստիկանություն»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու միջադեպին:
Պեպե Ռեյնան երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի չեմպիոն: Բայց նա շահեց այս բոլոր գավաթները՝ նստած պահեստայինների նստարանին՝ որպես երրորդ դարպասապահ: Բայց ոչ բոլորն էին այդքան հաջողակ, որքան իսպանացին:
Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:
«Անտիֆեյք» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են Նարեկ Սամսոնյանին»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հունվարի 28-ին պատրաստակամություն են հայտնել համագործակցել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, որն արդեն 106 մարդու կյանք է խլել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սարատովի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին: