2019 թվականին 23 ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունն աճել է վերջին չորս տարվա ընթացքում առավելագույն տեմպերով՝ 52,9 միլիարդ դոլարով:
Գերմանիայի Center of Automotive Management (CAM) անկախ ինստիտուտը կազմել է ամենաինովացիոն ավտոարտադրողների վարկանիշը:
Անցնող 2019 թվականին աշխարհում տեղի է ունեցել 15 բնական կատակլիզմ, որոնցից յուրաքանչյուրից ուղղակի վնասները գերազանցում են 1 մլրդ դոլարը:
16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանը Գյումրիից էր, Երեւանում վարձով էր բնակվում եւս երկու ուսանողների հետ:
Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի: 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ նիստի օրը վիճարկվելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշման օրինականությունը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ Արտյոմ Տոնոյանն ասաց, որ Ղասեմ Սուլեյմանիի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների սպանությունն իրավիճակն այնքան չի սրի, որ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով, հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով:
«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանի համոզմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրեն պահում է նախարարին ոչ վայել, իսկ այդ ոչ վայել պահվածքի ապացույցն Armnews.am-ի եթերում նախարարի գործունեությունն ամփոփող ռեպորտաժին Թորոսյանի արձագանքն է։
Թրավել բլոգեր Լիլիթ Խաչատուրյանին ամբողջ Հայաստանով ճանապարհորդելը օգնել է հասկանալ, որ երկրում կան շատ յուրահատուկ հետաքրքրություններ, պատմություններ, որոնց մասին կարելի է անդադար խոսել:
Հանկարծամահ է եղել գործարար, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, Հայաստանում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հարություն Հայրապետյանը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է:
«Բայց Հրայր Թովմասյանն այդ խելքին չէ, որ նման ձևվով վարվեր: Ես նորից եմ ասում, այստեղ իր անձի խնդիրը չէ, այլ զուտ արարողակարգի, և Հրայր Թովմասյանը, իմ խորին համոզմամբ, ճիշտ է արել, որ պահպանել է արարողակարգը և հարգել այդ միջոցառումն իր անձնական մասնակցությամբ»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը:
Թշնամանքի և ատելության այնպիսի մթնոլորտ, ինչպիսին ունենք այսօր՝ «սիրո և համերաշխության հեղափոխության» արդյունքում, Հայաստանի անկախ պատմության մեջ երբևէ չի արձանագրվել։
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հունվարի լույս 4-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացի 19-ամյա երիտասարդից փող են հափշտակել ու փախել։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Նախ՝ պետք է ասեմ, որ Հայաստանի պառլամենտը քաղաքական պրոցեսներից դուրս է, քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն չունի: Հետևաբար՝ քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն չունեցող մարմնում չեն կարող լինել ուժեր, որոնք առանձին վերցրած ազդեցություն ունեն քաղաքական պրոցեսների վրա ու սա լուրջ ձախողում է:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ «ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի նախագծի» վերաբերյալ փոփոխություններն առաջարկվել են ոչ իրավասու սուբյեկտի կողմից, հետևաբար դրանք չէին կարող ընդհանրապես քննարկվել: Գրառման մեջ ասվում է.
Տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն է։ Սա այնքան զգայուն, այնքան նուրբ թեմա է, որ ավելի զգույշ և ավելի լուրջ մոտեցում էր պահանջում, քան այն եղանակը, որով այն մատուցվեց հանրությանը։
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջող է հանդես եկել Իտալիայի միջազգային մրցաշարում:
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am-ում քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը երրորդ երկրներ։
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից Դիանա անունով ֆեյքի հայտնաբերումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անգործության հերթական քողարկումն է», մինչդեռ, երբ ֆեյքերն իրեն են սպառնում, որևէ մեկը դրանով չի զբաղվում։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի ուղղությամբ, հայկական կողմի դիպուկահար կրակոցից զինծառայող-սահմանապահ է սպանվել»:
Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ԱԱՏՄ-ն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։
Իրանում Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում տասնյակ մարդիկ մահացել են:
Նախօրեին ավելի քան 350 փախստական վերադարձել է Սիրիա:
168 Լրահոս
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո իրանական կողմի նախաձեռնությամբ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարություն կատարած հեռախոսազանգն ունի քարոզչական և դիվանագիտական նրբերանգ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
«Իրանը չի շտապի պատասխանել Միացյալ Նահանգներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Քասեմ Սուլեյմանիի սպանությանն ու ԻԻՀ-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային իրադրությանը:
Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, 2019 թվականն ավարտեց «Մի օրենքի ոդիսականը» վերտառությամբ գրառմամբ, որում նշել էր, թե Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որն իր ու շատ իրավաբանների բնորոշմամբ՝ դատավորներին առաջարկվող օրինական կաշառքի մասին օրենք է, գոյություն չունի: