Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ շտապեց առանց հիմնավոր ապացույցների կարծիք հայտնել: ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին գույժը տարածվելուց րոպեներ հետո Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Գեորգի Կուտոյանի՝ կասկածելի հանգամանքներում մահվան վերաբերյալ լուրն ու գրել․
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Եթե ամերիկյան պետական քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչները բավականին դրական ու մեծապետական արտահայտություններ, ձևակերպումներ ու զեկույցներ ներկայացնեին ՀՀ քաղաքական դաշտի մեկ ուրիշ քաղաքական դեմքի մասին, ՀՀ լրատվական դաշտի «ռահվիրաները» կլծվեին այդ թեզերը տարբեր տիպի թրոլինգի ենթարկելուն, սակայն, երբ կարդում ենք, թե ինչ գնահատականներ են հնչեցվել 2008-ի ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի անձի մասին, ապա հերթական անգամ օրվա իշխանությունները կմեղադրեն հակահեղափոխությանն ու նախկին ռեժիմին սպասարկելուն, սակայն հիմա ակնհայտ է այն, որ կան իրական և անհերքելի փաստեր։
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ խանութում գողացել են կնոջ բջջային հեռախոսը:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հունվարի 17-ին հավանություն է տվել Մարիա Գամեսին քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Հունվարի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել։
Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը բավականին ծանր է ընդունել Գ. Կուտոյանի մահվան լուրը, որին, մասնագիտական և մարդկային որակները գնահատելով՝ նշանակել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում:
Madman Films կինոընկերությունը YouTube-ում հրապարակել է «Խենթ Մայլզը» էքշն-կատակերգության թրեյլերը՝ գլխավոր դերերում Դենիել Ռեդքլիֆի եւ Սամարա Ուիվինգի մասնակցությամբ։
Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաեւ զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգեւների հանձնումից տասն օր առաջ:
Շուրջ 0,5 կիլոգրամ քաշով եւ 55 հազար դոլար արժողությամբ հազվագյուտ զմրուխտ են գտել Սվերդլովսկի մարզի Մարինյան հանքում (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ):
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի որդին՝ Լարոն, պատմել է, թե ինչպես է իմացել, որ հոր՝ կատալոնական ակումբում նշանակվելու մասին:
Ֆրանսիայի Louis Vuitton նորաձեւության տունը դարձել է 1758 կարատ քաշով՝ աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկի գնորդը, որը Կանադայի Lucara Diamond Corp. հանքարդյունահանող ընկերությունն արդյունահանել է Բոտսվանայում:
Ամենահետաքրքիր կոտլետները՝ պատրաստված բազուկից:
2019 թվականին աշխարհի ամենատարածված նշանաբառերը, ինչպես եւ 2018 թվականին, կազմված են եղել ստեղնաշարի ստեղների ամենապարզ զուգակցումներից. «123456» եւ «qwerty», ինչպես նաեւ դրանց համակցություններից (օրինակ՝ «1q2w3e»): Հունվարի 17-ին այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը։
Այս փոքրիկ կապիկին Քերթիս են կոչում, եւ նա ընդամեն ութ ամսական է:
20 հազարից ավելի կանայք են հայտ ուղարկել, որպեսզի հաղթահարեն խիստ ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի սիրեցյալը: Հաղթողը գործարարի հետ միասին թռիչքի կուղեւորվի Լուսնի շուրջը:
Էմու թռչունները լցվել են Ավստրալիայի Նաննապ ոչ մեծ քաղաքը երկրի արեւմուտքում: Դրանք ավերում են այգիներն ու բանջարանոցները, բաց տներից տանում են կերակուրը եւ աղմկալից կռիվներ սարքում միմյանց միջեւ: Այդ մասին հայտնել է Nine News հեռուստաալիքը:
Երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս լուրը ժամը 15:00-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով՝ հետևյալ բովանդակությամբ. «Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Հունվարի 15-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Նաիրիի բաժին «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա պատանի և հայտնել, որ ընկել է ամրանի վրա:
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը ղբերգություն է համարում դեպի Լուսին թռիչքների համար NASA-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի տանող հրթիռը՝ դրա մեջ բազմակի օգտագործման տարրերի բացակայության պատճառով։
Ֆուտբոլը թիմային մարզաձև է, բայց ոչ բոլորն են այդպես մտածում. կան մի քանի մարդիկ, որոնց համար միևնույն են թիմային գործողությունները՝ գոնե որոշ դրվագներում: Նրանք միայնակ դուրս են գալիս երեք ֆուտբոլիստների դեմ, դիմում են անհատական գործողությունների՝ չնայած հարմար դիրքում կան խաղընկերներ, և հաճախ սեփական դարպասին ուղղված հակագրոհների պատճառ են դառնում։ Եթե թիմի մյուս ֆուտբոլիստներն անհատական գործողություններ են կատարում պաշտպանական նպատակներով, ապա այս ֆուտբոլիստները պաշտպանության մասին չեն մտածում։ Այսօր մենք խոսում ենք հենց նրանց մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ին:
«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Խավին բացատրել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Բարսելոնան»:
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ 2019թ. նոր իշխանության գործունեության ընթացքում տնտեսության մեջ տեղի են ունեցել մի շարք դրական իրադարձություններ. «Տնտեսական հեղափոխությունն անընդհատ տեղի ունեցող իրադարձություն է տնտեսության մեջ, քանի որ տնտեսությունը դինամիկ զարգացող գործընթաց է, և այնպես չէ, որ կան որոշակի գործողություններ, որոնք պետք է արվեն, որ արձանագրենք՝ տնտեսական հեղափոխությունն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Հեղափոխությունից հետո տնտեսության կարևորագույն գործոններից մեկը օրենքի գերակայությունն է: Այսինքն՝ եթե մինչ այդ օրենքը մասնակի էր կիրառվում, տնտեսության մեջ կային մասնակիցներ, ովքեր արտոնյալներ էին, կամ խոչընդոտներ, մասնավորապես՝ լուրջ խնդիրներ ունեինք մրցակցային դաշտում, մենաշնորհների հետ, ապա հեղափոխությունից ի վեր տնտեսության բոլոր մասնակիցները լիովին ազատ են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2019 թվականին տնտեսական դաշտում մի շարք վերամիավորումներ են տեղի ունեցել, այլ կերպ ասած՝ խոշոր որոշ ձեռնարկատերեր ընդլայնել են իրենց կարողությունները: 168.am-ին փոխանցված տեղեկություններով, որոշ խոշոր խաղացողներ, մեծացնելով իրենց կապիտալը, շուկայում գերիշխող դիրքի են հասել: Խոսքը հատկապես ներկրումների ոլորտին է առնչվում:
57-ամյա իտալացին, հանդիսանալով իտալական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իր ղեկավարած ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է քննվում, իր տնօրինած մեկ այլ ՍՊ ընկերության փոխտնօրեն, ՀՀ քաղաքացուն խնդրել է գտնել միջնորդի, որպեսզի քրեական գործով վարույթը կարճելու համար կարողանա կաշառել հիշյալ քրեական գործով այդպիսի իրավասություն ունեցող պաշտոնատար անձին
«Նախ եւ առաջ սա մեծ մարդկային ողբերգություն է։ Երկրորդ, այդպիսի դեպքերի կրկնությունը շատ ցավալի է երկրի համար եւ ես իմիջի մասին չեմ խոսում, այլ հենց բուն երկրի։ Քանի որ այդպիսի դեպքերը այդպես էլ մինչեւ վերջ չեն ուսումնասիրվել, հանրության շրջանում դիտարկվում են որպես քաղաքական՝ լինեն սպանություններ, թե ինքնասպանություններ»:
Հունվարի 1-ից Հայաստանում գործում է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետև տրվում է 9 բալ, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը կշարունակի կարիերան «Ինտերում»: