«Ինձ խելագար են համարում, բայց ես այդպես արեցի «Ռոմայի» նկատմամբ սիրո պատճառով». Տոտտի
«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ կարող էր տեղափոխվել «Ռեալ»:
«Իմ հեռացումը [«Ռոմայից»] մի փոքր անսպասելի էր, բայց ճիշտ: Հիմա ես դա ընդունել եմ, բայց ինձնից պահանջվեց երկու տարի, քանի որ դա իմ որոշումը չէր:
Ամեն դեպքում, ես երբեք չեմ փոշմանել իմ որոշումներից: Նույնիսկ, երբ ես 25 տարեկան էի, և «Ռեալը» ինձ զանգահարեց, չնայած ես շփոթված էի: Երբ տեսնում եմ «Գալակտիկոսի» դարաշրջանի որոշ խաղացողների, նրանք ինձ ասում են. «Խենթ, դու հրաժարվեցիր աշխարհի լավագույն թիմ տեղափոխությունից»: Այս կամ այն կերպ ես կայացրի այդ որոշումը «Ռոմայի» նկատմամբ սիրուց դրդված, ինչի համար չեմ փոշմանում:
«Ռոմայի» համար խաղը կրկնակի հաղթանակ էր: 25 տարի ես հանդես էի գալիս այն թիմի մարզաշապիկով, որը սիրում էի»,- Տոտտիին է մեջբերում As-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը