Հունվարի 22-ին, ժամը 16:56-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կա տուժած. առկա է գազի արտահոսք:
ԱՄՆ-ում վեցամյա աղջնակը ծնողներին եւ կրտսեր եղբորը փրկել է հրդեհից:
Սանկտ-Պետերբուրգի բնակչուհի Քսենյա Վերբիցկայան դարձել է «Միսիս Տիեզերք-2020»-ի հաղթողը:
Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին:
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տհաճ, շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին` «թրիքոտ կաթ», «բուշլատով ու ռեզինե սապոգով ղասաբներ» և այլն»:
Քաղաքական դաշտում հակված եմ առավել կոռեկտ մոտեցումների, օրինակելի լեզվամտածողության, և, բնականաբար, նախընտրելի է, որ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները պահեն գոնե Լեզվի մասին օրենքը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորներին ուղղված կոչին՝ «իրենց հայաթի բեսեդկում հանգիստ լռվելու» մասին։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարարի հետ Վարդինե Օհանյանի հետ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և գնի հետ կապված երկու բաղադրիչ պետք է տարբերակել՝ գինը սահմանի վրա և ներքին սպառման համար նախատեսված սակագինը:
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով երկարացրել Կարեն Խաչատրյանի կալանքը։
«Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է հետաձգել սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշումը, մինչև ստեղծվեն համապատասխան պայմաններ:
Նախորդ տարեվերջից՝ դեկտեմբերի 27-ից, Երևանում մեկնարկեց հին վերելակները նորով փոխարինելու փորձնական ծրագիրը: Փոխվել են Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 20 շենքի և 1-ին թաղամասի 3-րդ շենքի վերելակները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում կրակն ամբողջությամբ դադարեցնել չի հաջողվել, սակայն հավատում է, որ եթե կողմերը ցանկանան ավարտել հակամարտությունը, ապա այն կավարտվի վաղը:
Հունվարի 14-ին Turan.az-ը տեղեկություն էր տարածել, որ Եվրոպայում գործող «Ընտրիր դեմոկրատական Ադրբեջան» կազմակերպության անդամները բողոքի ակցիաներ են կազմակերպել Բեռլինում Վրաստանի, ՌԴ-ի և Ուկրաինայի դեսպանատների առջև՝ պահանջով՝ հանել այդ երկրներում Հեյդար Ալիևի արձանները:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչում է շնորհվելու Րաֆֆի Հովհաննիսյանին: 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը նշեց՝ նման խոսակցություն չի եղել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Խորհրդարանական ընդդիմության գոյությունը, որպես սահմանադրական ինստիտուտ, ենթադրում է խորհրդարանում քաղաքական փոքրամասնության ներկայության սահմանադրական և օրենսդրական երաշխիքների սահմանում:
Պոլսո Հայոց նոր պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանը 2019 թ․ դեկտեմբերի 11-ին, իր ընտրվելուց ի վեր թուրքական մամուլին մի շարք հարցազրույցներ տալուց հետո, 2020 թ․ հունվարի 15-ին պատասխանել է իրեն քննադատող հայերին՝ պաշտոնական «Լուսաբանություն» տալով Թուրքիայում հրատարակվող հայկական թերթում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի քիչ առաջ արված գրառմանը՝ նշելով. «Շատ եմ հավանում տիկին Սամսոնյանին։ Բարեկիրթ է, զուսպ, կոռեկտ և, ամենակարևորը, բարի և հավասարակշիռ»։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ, եթե մինչև հիմա խոսվում է գործող իշխանությունների անփորձության մասին, ապա դա նշանակում է, որ կա՛մ կադրերն ունակ չեն իրենց աշխատանքն անել, կա՛մ ցանկություն չունեն անելու: «Իշխանությունը հենց նրա համար է, որ կարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ոչ պոպուլյար որոշումների համար: Նույն մսավաճառների պարագայում […]
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին՝ գրում է. «Ռուբեն Ռուբինյան, երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել, այլ փակվել ձեր ամրոցում և շարունակել դիտել «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթը: Ոնց որ այսօր նիստի պատճառով կիսատ մնաց»:
Դեռ տարեւերջին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել էր, որ գալիք տարվա ծրագրերի առաջնային բաղադրիչն է նվազեցնել երկրի խնամքի հաստատությունների թիվը եւ այդ հաստատությունների սաներին վերադարձնել ընտանիք՝ նախեւառաջ ապահովելով անհրաժեշտ պայմանները երեխայի վերադարձի համար:
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ. 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին այն կապակցությամբ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին Դրեզդենում հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորման կրճատման լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցն Ազգային ժողովում բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով 2018 թվականին իրենց քննարկումը՝ 2018 թվականի բյուջեով «Արմաթ»-ին պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու ու Արայիկ Հարությունյանի՝ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման ավելացման պատրաստակամության մասին:
Հունվարի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց:
Ժողովրդին մոռացել են։ Ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հիմնական արգումենտն էր ու հիմնական գործիքը, դուրս է թռել քաղաքականությունից։
«Նախարարությունների թիվը 5-ով կրճատվել է, աշխատողների թիվն՝ ավելացել. ինչպես է այդպես ստացվել»