
Microsoft-ը գործարկել է Edge Chromium բրաուզերը Windows-ի և MacOS-ի համար

Microsoft-ն ավելի քան 90 լեզուներով հայտարարել Է Windows 10-ի եւ MacOS-ի համար Chromium շարժակով Edge բրաուզերի գործարկման մասին: Նորացումը նաեւ վերաբերելու է Android-ով եւ iOS-ով աշխատող շարժական տարբերակի օգտատերերին: Այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Հանգուցային նորույթների թվում Microsoft-ը նշում է վերահսկումը կանխելու գործառույթը, նոր ներդիրի անհատականացված կարգաբերումը, Internet Explorer ռեժիմը, 4K հոսքային վիդեոյին օժանդակումը, աջակցությունն ընդլայնված Chrome-ին եւ այլն:
Edge-ը կարելի է ինքնուրույն ներբեռնել պաշտոնական կայքից, կամ սպասել Windows 10-ի ավտոմատ նորացմանը:
Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Microsoft ընկերությունն իր կայքում հայտնել է, որ դադարեցնում է Windows 7 գործառական համակարգի տեխնիկական օժանդակումը եւ նորացումը:
Համակարգիչները, որոնցում տեղակայված է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: