
Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա «ասելիք ունի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: