Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ հեղափոխական մարզպետի որոշումը բողոքարկում է Արման Դերմոյանը, որին մարզպեը, ի վերջո, պաշտոնանկ արեց սկանդալային նկատողությունից հետո:
«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հնչեցրած հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որ նաև դուք եք ստացել։ Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են։ Իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմի հետ քննարկումների ժամանակ»:
«Առայժմ իրանական կողմից շատ մեծ խանդավառություն չկա Բոլթոնի հեռացման կապակցությամբ, և իրանցիներն իրենց հատուկ դիվանագիտական սառնությամբ, անշտապ գործելաոճով հստակ գնահատական չեն հնչեցնում՝ պնդելով, որ դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»։
ԱՄՆ-ն այլեւս ինքնաբերաբար չի պաշտպանի Եվրոպան, ուստի նրան անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել սեփական անվտանգության աահովման համար:
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա ազգական Կարեն Խաչատրյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Ձյուն է տեղացել Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում, իսկ օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս երկու աստիճան:
Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե որտեղ է ամենատևական ժամանակ աշխատել առողջապահության նախարար Արսեն թորոսյանը: Գրիգորյանը գրել է.
Սեպտեմբերի 11-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի հանրակացարանային շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք: Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա):
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Գետաշեն գյուղի դաշտերում որսորդներից մեկի անզգուշությամբ արձակված կրակոցից վնասվել է դաշտում աշխատող կնոջ թևը:
Ճապոնիայի կայսրը՝ Նարուհիտոն, սեպտեմբերին 11-ին պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն:
Մեծ Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատար Փատրիկ Սանդերսն առաջարկել է կառավարության Cobra կոմիտեն, որը հրավիրվում է արտակարգ իրավիճակների կարգավորման համար, փոխադրել աշխատանքի անընդհատ ռեժիմի՝ Ռուսաստանի հետ դիմակայության նոր շրջափուլի սպառնալիքի պատճառով, որը նման է «Մեծ խաղին»՝ Ռուսաստանի եւ Բիտանիայի կայսրությունների պայքարին XIX դարում Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ազդեցության համար:
Իրանը հետագայում էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին:
Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևանի դատարանից ստացա արդեն օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հերքվում է, որ անցյալ տարի ես համացանցում վիրավորել եմ Վ.Գայֆեջյանին: Նա հայց էր ներկայացրել իմ դեմ իր պատիվը և արժանապատվությունը վիրավորելու հիմքով՝ ուզում էր ինձանից 1 միլիոն դրամ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կարեն Ալիխանյանը հայտնաբերվել է մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ և ներկայացվել բաժին:
Պատգամավորի կարծիքով՝ թեև շատերն ասում են՝ սփյուռքից գումարներ կբերեն, միայն թե հանքը չբացվի, բայց այստեղ նաև պետության հեղինակության հարց է։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա տրորում է իր իսկ դրած ականները: Նրա խոսքով՝ այն ամենի հետ, ինչի համար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին, հիմա ստիպված համաձայնում է:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռեւս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչեւ վերջին օրը:
«4.8 մագնիտուդով երկրաշարժը չի համարվում ուժեղ։ Միջին ուժգնության երկրաշարժ է, մեկ այլ բան է, որ մեր ժողովուրդը վախենում, անհանգստանում է: Դա բնական է: Բայց բոլորը գիտեն, որ բոլորս (ամբողջ Կովկասը) սեյսմիկ ակտիվությամբ գոտում ենք ապրում: Երկրաշարժերը պետք է լինեն, մենք էլ պետք է պատրաստ լինենք դրանց»,- նշեց Սոս Մարգարյանը։
Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը նաեւ բրիտանական անձնագիր ունեն:
ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ:
Չինաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 06.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 35-րդ կմ-ին «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. «ԲՄՎ»-ի վարորդ 22-ամյա Դավիթ Արզումանյանը:
Չինաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի այնպիսի մեկը, որը կառուցողական դեր կխաղա երկու երկրների կապերի ամրապնդման գործում:
Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ):
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ռուսական «Ինտերֆաքս»-ին, գրում են, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանի Դաշնության տարածքում չեղարկվել է։
Թուրքիայի և ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ «TurAz Kartal» զորավարժություններն ընթացքի մեջ են։ Սեպտեմբերի 10-ին զորավարժություններին մասնակցել են ադրբեջանական Mig-29, Su-25 և թուրքական F-16 մարտական օդանավերը: