«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը կարող էր ստորագրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ են ստացել, որ Երևանում գործող վարկային կազմակերպություններից մեկից խարդախությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
ՀՀ կառավարության գրավոր քվեարկությանը ներկայացված նախագծով առաջարկվում է փոխհատուցել «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջինիս տարածքում բռնկված հրդեհի հետևանքով վտանգավոր սննդամթերքի տեղափոխման և ոչնչացման աշխատանքների համար իրականացված ծախսերը:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
Օգոստոսի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան ասել է, որ ուրախ է, որ հարձակվող Նեյմարը ամռանը չի փոխել ակումբը:
«Սա արդեն Սահմանադրության խախտում է, և եթե երկրի ղեկավարն է այդ գործընթացին մասնակից, ուրեմն՝ նա պետական հանցագործ է: Եթե մյուս տարբերակը վերցնենք՝ կան ռևանշիստներ, նախկին ուժեր, որոնք ուզում են ուժային եղանակով իշխանությունը փոխել, ապա ինչ են նշանակում այդ ուժի խոսքերը, որ՝ մենք թույլ չենք տա»:
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում՝ տեղի ժամանակով 20։22-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացրել է Ջոն Բոլթոնին:
Գյումրու ոստիկաններն անչափահասի մոտ սառը զենք են հայտնաբերել:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը գնահատել է «Բարսելոնայի» նախկին, «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ազդեցությունը «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի վրա:
Եվրամիությունը կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում՝ զինված ուժերի ֆինանսավորմանն ու զարգացմանն օժանդակելու համար:
«Հայաստանը թեև կառավարվում է խորհրդարանական համակարգով, սակայն այդտեղ իշխում է ոչ թե կուսակցությունը՝ իր ներկայացրած ծրագրով ու գաղափարախոսությամբ, այլ անձը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը, որի անձնական ցանկություններին էլ ծառայում են իր գլխավորած կուսակցության բոլոր ծրագրերն ու որոշումները»:
Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լիվերպուլի» ղեկավարությունը չի նախատեսում մոտ ժամանակներս նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ:
Ռուսական Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը պարտություն կրեց:
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը:
ՀՀ քննչական կոմիտեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են:
Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, սակայն, նշեց, որ սկզբունքորեն դեմ է այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
«Ես մինչև այսօր «Ֆիլիպ Մորիսին» տեղյակ չեմ պահել, որ մենք տեղափոխվել ենք, որովհետև ես չունեմ ամենակարևորը՝ պատասխանը: Եթե նրանք հարցնեն՝ ինչո՞ւ եք տեղափոխել, ես չեմ կարող նրանց ասել, որ մեր իշխանությունները մեզ ստիպում են արդեն պատրաստի լաբորատորիան քանդել ու տեղափոխել: Բայց, ցավոք սրտի, մոտենում է այդ օրը, երբ «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչները մի ամիս հետո պետք է լինեն Հայաստանում»:
Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի մեկնարկից առաջ Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եկել էր քաղաքապետարան՝ նիստին մասնակցելու ակնկալիքով, նրան, սակայն թույլ չէին տվել:
Դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի կնքմանը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնական հանրաքվեն, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամը:
Թուրքական «Ավրասիա» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է թուրքական քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտությունները:
«Ես հարգում եմ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը, բայց առաջնորդվում եմ իմ առաջնահերթություններով և իմ անելիքներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից իր դուրս գալու մասին հայտարարած պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ դեռ մայիսից բոյկոտել է խմբակցության նիստերը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Շենգավիթի դատարանի դիմաց։
«Բոլոր այն վայրերում, որտեղ տեղադրված կլինեն տեսավերահսկման սարքեր, պարտադիր չի լինի ՃՈ և ԱՊՊԱ աշխատակիցներին հրավիրելը, որը տևական ժամանակ է պահանջում և լրացուցիչ խցանումների պատճառ է հանդիսանում: