
Ձեր սրտի նախարարի ամենատևական աշխատավայրը եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ն, որը «Սորոսի» գրասենյակից ստացել է 232.857 դոլար. Գևորգ Գրիգորյան

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե որտեղ է ամենատևական ժամանակ աշխատել առողջապահության նախարար Արսեն թորոսյանը: Գրիգորյանը գրել է.
«Ձեր սրտի նախարարի աշխատանքային կենսագրության մեջ, ամենատևական աշխատավայրը եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որը ունի շահեկան դիրքեր առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գործում… Նկարներում երևում է նշված կազմակերպության Սորոսի գրասենյակից ստացած գումարների չափը` գումարային 232.857$…
…կարծում եմ ավելորդ է ներկայացնել Սորոսի գրասենյակը և գրասենյակի գաղափարախոսությունը…
Հ.Գ. #փոքրիկ_դագաղների և #50_վիրավոր_զինհաշմանդամների մասին հայտարարությունը խորը հիմքեր ունի»:
https://www.facebook.com/grigoryangev/posts/10215466759849993