Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել՝ որպես անկախ պատգամավոր: Այս մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց Բաբաջանյանը:
«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել վերջին օրերին Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի առնչությամբ բարձրացրած աղմուկը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Tert.am լրատվական հարթակում հրապարակված հոդվածի վերաբերյալ, որում ասվում էր, որ մի զինծառայող վերոնշյալ կայքին ուղարկել է N զորամասի ճաշարանում արված լուսանկարներ, որոնցում հացի կտորի մեջ խավարասեր է պատկերված:
«911» ծառայություն սեպտեմբերի 10-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քարերից մեկը վնասել է Mercedes C մակնիշի ավտոմեքենայի անվադողը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 25-րդ կմ-ի մոտակա ժայռից ընկել է մոտ 20 քար (մոտ 2 խմ) և միակողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայրում վնասված ավտոմեքենա չի հայտնաբերվել:
Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր առօրյայում, ոչ միայն ինտրիգային են, այլ հաճախ լինում են սպոնտան ու զուտ իրավիճակային:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ:
Պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր որոշման պատճառները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների հարցն է:
վ
«Իմ հիպոթետիկ վերադառնալը կամ չվերադառնալը պայմանավորված է երկու շահառուների ցանկությամբ՝ ուսանողների և պետության, բայց տվյալ դեպքում՝ կարող եմ ասել, որ այդ մեծ ցանկությունը տեսնում եմ միայն ուսանողների կողմից»: Նա, սակայն, չբացառեց վերադարձը՝ նկատելով, որ կա դրա հնարավորությունը, որն է՝ սպասվող ռեկտորի ընտրությունը:
Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մանուել Կրուսը հերքել է այն հաղորդումները, թե իր գրած փիլիսոփայության դասագրքում բանագողություն կա։
«Սա ուղղակի ուղղորդված միջոցառում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային՝ նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները «զրոյի վրա են», դրանք անհրաժեշտ է վերականգնել, բայց առանց որեւէ պայմանի:
«Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ, եթե տեսանելի ապագայում երկրի առջև ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, քոչարյանականները, այլականները, նորաստեղծները, այս հարցը միայնակ լուծել չեն կարող»։
«Երբ դու օտարերկրյա ներդրողին տրամադրում ես թույլտվություն և խտրական վերաբերմունք ես ցուցաբերում, դրանից ավելի վատ մեսիջ չի կարող լինել տնտեսական առումով՝ որպես երկիր։ Եվ այս կոնտեքստում թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինները պետք է շատ ավելի ինտենսիվ ձևով այս ոլորտի համընդհանուր ստանդարտների բարձրացման քաղաքականություն մշակեն»։
Ամփոփվել են 2019 թվականի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված գործողություններն ու միջոցառումները, որոնց արդյունքում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը:
«Արարատ, ես քեզ անկեղծ ասում եմ՝ դու էս բառդակի պատճառով պատասխանատվության ես ենթարկվելու, քո ոտքի տակ փոս են փորում, փնթիներիդ կարգի՛ հրավիրիր, իրենց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը մեր երկրի դեմքն է, մենք պատրաստ ենք ամեն ինչի, անգամ բանտարկվելու: Վերացրեք այս վիճակը, դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ ոչ մի ձևով չենք խոչընդոտելու լրատվականների աշխատանքը: Մեզ մերժում տվեք, գնանք դատարան, ձեր աշխատակազմի դեմքը բոթասներով այն տղան է: Ես ձեր կոկորդին անձամբ եմ կանգնելու»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել որպես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ:
Արցախի ՏԻՄ ընտրություններում բառացիորեն խայտառակ իրավիճակում է հայտնվել «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Այդ կուսակցության Արցախի համակարգող, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գրիգորյանը, որն իր հայրենի Բերքաձոր գյուղում կրկին առաջադրվել էր և միակ թեկնածուն էր, 20 կողմ և 60 դեմ քվեների տարբերությամբ՝ ջախջախիչ պարտություն է կրել։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծիքին է, որ Վրաստանի իշխանություններին հարկավոր է քննարկել դաշինքին «առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի» անդամակցելու հարցը։
hayeli.am-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել,ասել է,որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր,ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի:
«Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլում տարածված լուրերին՝ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«ԵԱՏՄ անդամ պետություններից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում կարող են տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականները ճանաչվեցին և դրանցով հնարավորություն տրվեց, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք ՌԴ քաղաքացիներին»:
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների բալային համակարգի ներդրման թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ՀՀ պաշտպանության նախարարությունում երկկողմ համաձայնության շրջանակներում սեպտեմբերի 10-ից 11-ը կկազմակերպվեն համատեղ քննարկումներ ՌԴ ՊՆ իրավական դեպարտամենտի տնօրենի գլխավորած աշխատանքային խմբի հետ:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի կազմում: