Բաժիններ՝

Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել։

Չարբախի ոստիկանները տեղեկություններն իրացրին Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ՝ հայտնաբերելով ու բերման ենթարկելով 37-ամյա մի տղամարդու և 25-ամյա մի երիտասարդի, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։ Շիրակի փողոցից Չարբախի բաժանմունք տեղափոխվեց նաև տղամարդու «Օպելը»։

Բերման ենթարկվածների  անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մանրացված-չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգվածենր։ Բացի այս, 37-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։

Նրա հայտնածով՝ բյուրեղանման զանգվածը «Կրիստալ» թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Չարբախի ոստիկանները հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս