
Բախման հետևանքով երիտասարդ է մահացել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 06.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 35-րդ կմ-ին «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. «ԲՄՎ»-ի վարորդ 22-ամյա Դավիթ Արզումանյանը տեղում մահացել է, իսկ «ԿամԱԶ»-ի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։