
ԱՄՆ-ն այլևս Եվրոպայի պաշտպանի դեր չի խաղում. Մերկել

ԱՄՆ-ն այլեւս ինքնաբերաբար չի պաշտպանի Եվրոպան, ուստի նրան անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել սեփական անվտանգության աահովման համար: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի քննարկման ընթացքում։
Մերկելի խոսքով՝ ԱՄՆ-ը գերտերություն է «ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական առումով»: «Եվրոպան արժեքներով կապված է այդ գերտերության հետ, չնայած կարծիքների բոլոր տարբերություններին: Գոյություն ունի ընդհանուր շատ բան, բայց այլեւս ավտմատիզմ չկա այն բանում, որ նա, ինչպես սառը պատերազմի ժամանակ, Եվրոպայի պաշտպանի դեր կխաղա»,- ասել է Մերկելը:
«Այստեղ անհրաժեշտ է Եվրոպայի ավելի զգալի ներդրումը»,- հավելել է Մերկելը: Կանցլերն ընդգծել է, որ «այս քննարկումները (ԳԴՀ-ի խորհրդարանում) տեղի են ունենում ախարհում լուրջ փոփոխությունների եւ ուժերի տեղաշարժի ժամանակներում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: