
27-ամյա տղամարդն ու 21-ամյա կինը վնասվածքներ են ստացել միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: