Բաժիններ՝

Ռոուհանին մեկնաբանել է Բոլթոնի պաշտոնաթողությունը

ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին:

«Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն է եւ դիմադրությունը: Ամերիկացիները պետք է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չէ: Ռազմամոլները պետք է հեռանան, նրանք (ԱՄՆ-ը) պետք է հրաժարվեն ճուռակների քաղաքականությունից»,- ասել է Ռոուհանին կառավարության նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս