Բաժիններ՝

Պեկինն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կառուցողական փոփոխություններ է ակնկալում Բոլթոնի հեռանալուց հետո

Չինաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի այնպիսի մեկը, որը կառուցողական դեր կխաղա երկու երկրների կապերի ամրապնդման գործում: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կառավարության կազմի վերադասավորումներին, մենք սեփական գնահատական չենք տալիս նման իրադարձություններին,-հայտնել է նա հերթական բրիֆինգում:-Մենք գտնում ենք, որ ով էլ որ ԱՄՆ-ում զբաղեցնի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, գլխավորն այն է, որ այդ մարդը դրական դեր խաղա չին-ամերիկյան շփումների զարգացման գործում»,-ասել է Չունյինը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտոնանկ է արել Բոլթոնին: Նա նաեւ հայտնել է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս