
Բրիտանական ծառայությունները ռեկորդային թվով միգրանտների են բռնել երկրի ափերի մոտ

Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր: Այդ մասին հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:
Ինչպես նշում է հրատարակությունը, ընդհանուր առմամբ մեկ օրում մաքսային ծառայությունները բռնել են 86 միգրանտի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: ՆԳ նախարարության տվյալներով՝ ութ երկրի՝ Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Աֆղանստանի, Պակիստանի, Ֆիլիպինների, Վիետնամի եւ Եթովպիայի, քաղաքացիներ վեց նավակով փորձել են անցնել Լա-Մանշը:
Ընդ որում երկու խումբ միգրանտների հաջողվել է ափ իջնել Արեւելյան Սասեքսի կոմսության շրջանում: Telegraph-ի տվյալներով՝ ընդամենը տարեսկզբից ծովով Մեծ Բրիտանիայի տարածք է ժամանել 1256 մարդ: Անօրինական միգրանտները հաճախ բոլոր հնարավորություններն օգտագործում են՝ հատելու Լա-Մանշի նեղուցը եւ հայտնվելու Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում է սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակ եւ ֆինանսական նպաստ ստանալու հնարավորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: