Բաժիններ՝

Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հաստատեց նոր կառավարության կազմը

Ճապոնիայի կայսրը՝ Նարուհիտոն, սեպտեմբերին 11-ին պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն: Այդ կապակցությամբ հանդիսավոր արարողությունն անցկացվել է Տոկիոյի կայսերական պալատում, ինչի մասին հայտարարել Է Ճապոնիայի կայսերական պալատի գործերի վարչությունը։

Ճապոնիայի Սահմանադրության համաձայն, կայսրը հաստատում է վարչապետի ներկայացրած նախարարների նշանակումը:

Սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն 2012 թվականից ի վեր ամենաընդգրկուն վերադասավորումներն է անցկացրել երկրի կառավարությունում:

Ընդհանուր առմամբ ճապոնական կառավարության ղեկավարը փոխել է 13 գերատեսչությունների, ներառյալ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության եւ երկրի էկոնոմիկայի, առեւտրի ու արդյունաբերության նախարարության ղեկավարների:

Նախարարների կաբինետում իրենց դիրքերը պահպանել են միայն երկու հոգի՝ ֆինանսների նախարար Տարո Ասոն եւ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, որոնք անփոփոխ կերպով Աբեի կառավարության կազմում տեղ են գտել 2012 թվականի դեկտեմբերին նրա՝ իշխանության գալու պահից ի վեր, հաղորդգել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս