Բաժիններ՝

Մերկելի կարծում է, որ կանոնակարգված Brexit-ի հնարավորությունները դեռ պահպանվում են

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռեւս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչեւ վերջին օրը: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ անցկացված քննարկումների ժամանակ:

«Մենք առաջվա պես, ես հաստատ համոզված եմ, դեռ բոլոր հնարավորություններն ունենք կանոնակարգված ձեւով դրան (Brexit) հասնելու համար: Գերմանիայի կառավարությունը մինչեւ վերջին օրը հանդես է գալու այն բանի օգտին, որ դա հնարավոր լինի»,-ասել է Մերկելը: «Բայց նաեւ ասեմ, որ մենք պատրաստվել ենք (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի) չկանոնակարգված դուրս գալուն»,-հավելել է կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս