Բաժիններ՝

Մոսկվան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չունի Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո

Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Սեպտեմբերի 11-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Թեման այն չէ, թե Վաշինգտոնում ով որտեղ ինչով է զբաղվում, այլ այն, թե հարաբերությունների նորմալացման հեռանկարների եւ դրանց բարելավման տեակետից այն ինչ արդյունք կարող է ունենալ»,- նշել է դիվանագետը: «Ուստի մենք պատրանքներ չունենք, մենք առանձնակի հույսեր չենք տածում տեղի ունեցածի առնչությամբ,- ընդգծել է Ռյաբկովը:- Մենք այն, ինչը կարող է փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության ասպարեզում, կոնկրետ դրա ռուսաստանյան սեգմենտում, գնահատելու ենք բացառապես ըստ կոնկրետ գործողությունների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30