
Ժոզե Մոուրինիոն պատրաստ է գլխավորել «Արսենալը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է շարունակել կարիերան «Արսենալում», հայտնում է ESPN-ը:
«Զինագործները» ներկայումս դժվարություններ ունեն Պրեմիեր լիգայում, և գործող մարզիչ Ունայի Էմերին քննադատության է ենթարկվում: Պորտուգալացի մասնագետը ցանկություն է հայտնել ղեկավարել լոնդոնյան ակումբն իսպանացու հրաժարականի դեպքում:
Մոուրինիոն գործազուրկ է 2018թ. դեկտեմբերից, երբ նրան աշխատանքից հեռացրեցին «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ներկայումս «Արսենալը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է՝ 10 տուրից հետո վաստակելով 16 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը