Android-ում հայտնվել է չջնջվող վիրուս
Այն արդեն վարակել է ավելի քան 45.000 սարք, որոնց ճնշող մեծամասնությունը Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և Ռուսաստանից է:
Դեռ մարտին անվտանգության մասնագետները սկսեցին հաղորդել վտանգավոր xHelper վիրուսի հայտնաբերման մասին: Սկզբում դրա սպառնալիքը լայնամասշտաբ չէր, քանի որ չարամիտ ծրագիրը տարածվում էին միայն որոշ APK ֆայլերի միջոցով, որոնք օգտվողները ներբեռնում են չստուգված աղբյուրներից:
Սակայն, այս վիրուսի վտանգը թերագնահատվել էր: Հայտնաբերվելուց հինգ ամիս անց դրա միջոցով վարակված սարքերի քանակը հասել էր 32000-ի, և այժմ այդ թիվը գերազանցել է 45,000-ը: Ըստ Symantec-ի, ամեն օր վարակվում է 131 նոր սմարթֆոն, կամ ամսական մոտավորապես 2400 սմարթֆոն: Զոհերի ճնշող մեծամասնությունը Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և Ռուսաստանից են:
Էկոհամակարգի լայն մասշտաբով սրանք ոչ այնքան նշանակալի թվեր են, եթե չլինեն մեկ «բայց»․ վիրուսը չի ջնջվում: Սմարթֆոն ներթափանցելուց հետո xHelper-ը աղբյուրից բաժանվում է ինքնուրույն կիրառման: Եթե ջնջեք վարակված APK ֆայլը և տեղադրված ծրագիրը, դա չի օգնի:
xHelper-ը տեղավորվում է համակարգում և սկսում է ցուցադրել ազդանշանային գովազդներ, որոնք տարբեր ծրագրեր են ուղարկում Google Play-ից: Եվ սա միայն չարիքի փոքր մասն է։ Հարձակվողները կարող են օգտագործել վիրուսը ձեր սմարթֆոնի վրա բանկային քարտերը թիրախավորող ավելի վտանգավոր վիրուսները հեռակա տեղադրելու համար:
Եթե հավատանք Symantec-ին և Malwarebytes-ին, ապա xHelper-ը կարող է ինքնուրույն վերատեղակայվել նույնիսկ սմարթֆոնի ամբողջական թարմացումից հետո: Վիրուսի որոշ զոհեր ասում են, որ նույնիսկ անհայտ աղբյուրներից ծրագրեր տեղադրելու արգելքը չի օգնում:
Այժմ փորձագետները փորձում են պարզել xHelper տրոյական վիրուսի ծագումը: Օգտատերերին մինչ այդ խորհուրդ է տրվում չներբեռնել ծրագրեր անծանոթ կայքերից, անընդհատ թարմացնել համակարգի բոլոր ծառայությունները և թարմացնել անտիվիրուսները:
Սիրարփի Աղաբաբյան