
Կլիչկոն ակնարկել է, որ վերադառնում է բռնցքամարտ՝ հանուն ռեկորդի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ակնարկել է, որ կարող է վերսկսել կարիերան:
«Կարո՞ղ եմ պայքարել: Այո, ես բաց եմ պահում այդ տարբերակը: Դա չի լինի վերադարձ՝ հանուն վերադարձի, ինչ-որ մեկի ծնոտը կոտրելու: Դա կլինի վերադարձ՝ հանուն ռեկորդի:
Դա գրավի՞չ է: Ես կասեի, որ դա հրաշալի է: Ջորջ Ֆորմանն արել է դա: Կարծեմ, նա 45 տարեկան էր, երբ չեմպիոն դարձավ: Դա բավականին հիանալի ձեռքբերում է»,- Կլիչկոյին է մեջբերում Daily Mail-ը:
Վլադիմիր Կլիչկոն 43 տարեկան է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը