
«Եթե Մեսսին վազեր այնպես, ինչպես ինձ հետ անցկացրած առաջին մրցաշրջանում, նա 3 ամիսը մեկ վնասվածք կստանար». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղաոճի մասին:
«Կան հիանալի մարզիչներ, ովքեր ոչինչ չեն շահել, քանի որ նրանք չունեին Մեսսի: Ես բախտ ունեի աշխատել նրա հետ, և Խավիի, Ինիեստայի, Դանի Ալվեսի, Պիկեի հետ։ Եվ բացի այդ, նրանք իդեալական տարիքում էին:
Մի օր Մեսսին կավարտի կարիերան, և «Բարսան» կկարողանա հաղթահարել դա: Այն, ինչ նրանք պետք է անեն, արձանի համար տեղ պատրաստելն է, ինչպես Կուբալեի կամ Յոհան Կրոյֆի համար։
Աստղային խաղացողները պետք է վազեն այնպես, ինչպես բոլորը: Եթե դա տեղի չի ունենում, ապա թիմը չի կարող հաղթել, և ձեզ հարկավոր է համոզել աստղերին աշխատել: Երբեմն ասում ես նրանց՝ ես ձեզ չեմ ստիպի 40 մետր վազել, ինչպես 20 տարեկանում, բայց հետո ցույց տվեք, թե ինչու չպետք է վազեք:
Եթե ինչ-որ մեկը չի վազում, բայց յուրաքանչյուր խաղում երեք գոլ է խփում, ես պատրաստ եմ դա ընդունել, բայց ոչ ոք չի անում, միայն Մեսսին է մոտ դրան։
Հենց հիմա Մեսսիին պետք է խնդրել, որպեսզի կարճ անցումներ անի: Նա չպետք է վազի հենց այնպես, ոչ մի դեպքում: Եթե Մեսսին վազեր այնպես, ինչպես ինձ հետ անցկացրած առաջին մրցաշրջանում, նա 3 ամիսը մեկ վնասվածք կստանար։ Մարզչի համար ամենադժվարը լեգենդների կառավարումն է»,- ասել է Գվարդիոլան Catalunya Radio-ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան