Բաժիններ՝

«Ընդհանրապես չհասկացա, թե ինչ արեցին տղաները»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր հույզերով «Արսենալի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթը նվաճելուց հետո: Խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, և թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածներով (5:5, 5:4):

«Մենք սխալներ թույլ տվեցինք, որոշ անցումներ էլ միջակ էին: Ժամանակ առ ժամանակ մենք խաղում էինք շատ բաց: Կարող ենք խոսել մարտավարության մասին, բայց ո՞վ է մտածում դրա մասին նման երեկոյի ընթացքում: Հուսով եմ, որ տղաները երկար ժամանակ կհիշեն այս խաղը: Ընդհանրապես չհասկացա, թե ինչ արեցին տղաները։

Առաջին անգամ «Էնֆիլդում» խաղալը երազանք է, բայց ամեն ինչ կարող է սխալ ընթանալ, և այդ ժամանակ պետք է շարունակեք անել այն, ինչ ձեզ հարկավոր է: Մեր բոլոր գոլերը հիանալի էին:

Ջոնսը… Այն փաստը, որ նա վերջին տուգանայինը խփեց, իմ որոշումը չէր: Երբ ես վերջին անգամ տեսա ցուցակը, Օրիջին ընդգրկված էր որպես վերջին տուգանայինի կատարող: Նրանք ակնհայտորեն ինչ-որ բան փոխեցին:

Եթե չհաղթեք, երեք տարի հետո ոչ ոք դա չի հիշի, բայց եթե ամեն ինչ ստացվի, տղաները դա հավիտյան կհիշեն»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս