
Բերման է ենթարկվել 2 անձ. Ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանում է 2 անձի բերման ենթարկելու հանգամանքները:
Ոստիկանության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Պարզաբանենք, որ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են։ Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան հարկադրաբար կանգնեցրել։ Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում»:
https://www.facebook.com/www.police.am/videos/1008417379490841/?t=0