Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալներն, նոյեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, հայտնաբերել ու բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդու։
Թեյլոր Սվիֆթը պատմության մեջ է մտել որպես American Music Awards-ի առավել մեծ թվով պարգեւներ ստացած կատարող:
Պերճանքի առարկաներ թողարկող ֆրանսիական ընկերությունների խումբը՝ LVMH – Louis Vuitton Moet Hennessy-ը, հաստատել է Tiffany խոշորագույն անդրազգային ոսկերչական ընկերությունը 16,2 մլրդ դոլարով ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Սպիտակուցային աղցան, որը կսիրեն բոլորը՝ առանց բացառության:
Փարիզի Ելիսեյան դաշտերում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Սուրբծննդյան եւ ամանորյա լուսավառության ավանդական արարողությունը՝ քաղաքագլուխ Անն Իդալգոյի մասնակցությամբ:
Այո, այնպես, ինչպես անում են շատ տղամարդիկ, անում են նաև բազմաթիվ կանայք: Բայց չէ՞ որ այդպես դու հուսահատ ու մակերեսային կնոջ տպավորություն ես թողնում: Ի վերջո, հո չե՞ս բռնաբարելու նրան: Թող որ մերձեցման նախաձեռնությունը տղամարդուց գա:
Toshiba կորպորացիան մշակել է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման մեթոդ, որը թույլ է տալիս արյան անալիզով որոշել այդ հիվանդության առկայությունը 99 տոկոս ճշգրտությամբ: Այդ մասին ասված է ընկերության՝ նոյեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ։
Ինքնագնահատականը բարձրացնելու համար պարզապես հարկավոր է հայելու մեջ ավելի քիչ նայել:
«Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես բանակից չեն հասկանում: …Ովքե՞ր են ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի անդամները. մարդիկ են, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, գաղափար չունեն, թե զենքը որքան է կշռում, զենքի տեսակները չգիտեն, և իրենք պիտի այդ հարցը քննարկեն և չգիտեմ ինչ որոշումներ կայացնեն»:
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիան» թուրքական կողմի հետ քննարկում է «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների Թուրքիա մատակարարելու հարցը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դրեզդենում անհայտ կողոպտիչները թափանցել են «Կանաչ կամար» թանգարան, որտեղ պահվում է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն:
Միջխորհրդարանական միությունը (ՄԽՄ) կոչ է արել ամբողջ աշխարհի օրենսդիրներին՝ վճռականորեն կանխել անվայել վարքագիծը կին պատգամավորի եւ խորհրդարանական ծառայությունների աշխատակցուհիների նկատմամբ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է լքել ակումբը:
Վրաստանում 2020 կամ 2021 թվականին հանրահարցում կանցկացվի խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից մեծամասնականի անցնելու հարցի շուրջ:
«Մեկ ռուսական և մեկ արտասահմանյան ներդրողներ հետաքրքրված են Երևանում դիակիզարաններ բացելու ծրագրերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասաց, որ հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելը կապ չունի բուհերի ինքնավարության հետ. «Սա կամայականություն է հայոց լեզվի գլխին: Բուհերի ինքնավարությունը բուհերի կառավարման համակարգում պետք է լինի: Վաղը կգա մեկը, որն այսօրվա իշխանավորների չափ հայոց լեզվի նկատմամբ կլինի անտարբեր կամ պարզապես չի ընդունի այդ լեզվի գոյության իրավունքը, և կհայտարարի, որ նպատակահարմար չի համարում հայոց լեզուն դասավանդել բուհում»:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչների առգրավմանը փաստաբանական համայնքի ցուցաբերած համախմբվածությանը:
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետների հետ համատեղ հաջող կիբեռգրոհ են ձեռնարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ այսպես կոչված Amaq լրատվական գործակալության վրա:
Եթե օպերատիվ տեսանկյունից գնահատենք իրավիճակը, ապա ներկա պահին գործողությունները, որոնք ծավալվում են Սիրիայի հյուսիս-արևելքում, Քամիշլի քաղաքն են առավել վտանգում։ Ե՛վ կառավարական, և՛ ռուսական ուժերը փորձում են նվազեցնել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը, չնայած որ Քամիշլի քաղաքի մեծ մասը գտնվում է քրդական ազատ դեմոկրատական ուժերի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 11-ին հայ կաթողիկե համայնքի հովվապետերի սպանությանը, հարկ է նշել, որ դեպքը տեղի է ունեցել Դեր Զորում։ Ահաբեկիչների իրականացրած ոճրագործությունը ստացավ իր համարժեք արձագանքը, ու միջազգային հանրությունը դատապարտեց։
Երկար ժամանակ ՊՍԺ-ն փորձում էր ձեռք բերել Ն’Գոլո Կանտեին:
«Իմ կարծիքով՝ ՀՀ վարչապետն իսկապես վիրավորել է գիտաշխատողների զգալի մասին: Ինչպես ցանկացած բնագավառում, այնպես էլ գիտության մեջ կան մարդիկ, ովքեր այնքան էլ բարեխիղճ չեն աշխատում, սակայն ասել, որ Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է՝ ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և թողնել-գնալ տուն, դա իսկապես լուրջ վիրավորանք է այն մարդկանց հասցեին, ովքեր առավոտից երեկո աշխատում են այդ չնչին աշխատավարձերով և տալիս են միջազգային մակարդակի արտադրանք՝ զեկուցում են, տպագրում հոդվածներ, և այլն»:
Նոյեմբերի 17-21-ը հայ և ադրբեջանցի լրագրողները համապատասխանաբար այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ: Մասնավորապես, Բաքու են այցելել Շանթ հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Մեդիամաքս գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը: Ադրբեջանական կողմից Երևան և Ստեփանակերտ են այցելել Էլչին Վալիևը (Trend.az), Էլշան Ռուստամովը (1news.az) և Օրհան Էլչուևը (Վեստնիկ Կավկազա):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ:
Հայաստանին մտահոգում է Սիրիայի տարածք թուրքական ներխուժումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ասել է, որ ակումբը կարող է ֆուտբոլիստների վարձակալել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզում՝ 9-րդ և 10-րդ ուղեկալների միջնամասում գտնվող Խարկով բնակավայրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում ցավակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոյեմբերի 25-ը` ՀՀ ոստիկանությունում բռնություն կատարելու դեպքերով հաշվառվել է 1533 անձ, 1066 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 375 անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել:
Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ 168.am-ին հասած տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստանում, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշում է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։ Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։