
Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել American Music Awards-ի պարգեւների թվով

Թեյլոր Սվիֆթը պատմության մեջ է մտել որպես American Music Awards-ի առավել մեծ թվով պարգեւներ ստացած կատարող: Այդ մասին հայտնել է Entertainment weekly-ն:
Երգչուհին ստացել է American Music Awards երաժշտական մրցանակի հինգ՝ սիրված տեսանյութ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք կին կատարող, ժամանակակից սիրված չափահաս կատարող, տարվա կատարող պարգեւները: Նաեւ նա ստացել է տասնամյակի պատվավոր արտիստի կոչումը: Արձանիկների ընդհանուր թվաքանակով (29) նա առաջ է անցել նախկին ռեկորդակրից՝ Մայքլ Ջեքսոնից, որը դարձել է 24 մրցանակի դափնեկիր:
Բեմում նա կատարել է Love Story, I knew You Were Trouble, The Man, Lover եւ այլ հիթեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: