Բաժիններ՝

«Արսենալը» փոխարինող է փնտրում Էմերիի համար, Պոչետինոն թեկնածուներից մեկն է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է լքել ակումբը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Զինագործների» ղեկավարությունը վճռական գործողությունների անցավ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (2:2) ոչ-ոքիից հետո: «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում էր Էմերիի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնել մրցաշրջանի ավարտին, սակայն թիմի աղետալի խաղը նրանց ստիպեց սկսել նոր գլխավոր մարզչի որոնումները:

Լոնդոնյան ակումբի ցուցակում ընդգրկված են «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «զինագործների» նախկին ավագ Միկել Արտետան, ով այժմ «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնականն է, և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս