
Ելիսեյան դաշտերը զարդարվել են ամանորյա լուսավառությամբ

Փարիզի Ելիսեյան դաշտերում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Սուրբծննդյան եւ ամանորյա լուսավառության ավանդական արարողությունը՝ քաղաքագլուխ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:
Վահանակին, որը տեղակայված է ոչ թե մայթին, այլ Դաշտերի մեջտեղում, այս տարի քաղաքագլխի հետ կոճակը սեղմելու իրավունքն ստացել էր դերասանուհի Լյուդվին Սանիեն: Նա հայտնի է «Ռեմիի արկածների», «Օդի դիմադրությունը», «Թախիծ» ակումբը» ֆիլմերից: Նա խաղացել է նաեւ «Երիտասարդ Պապը» սերիալում: Ելիսեյան դաշտերում տոնական լուսավառությունը կարելի կլինի տեսնել մինչեւ հունվարի 8-ը ներառյալ, ամեն օր 17:00-ից մինչեւ 02:00-ն: Դեկտեմբերի 25-ի Սուբծննդյան գիշերը եւ հունվարի 1-ի ամանորյա գիշերը լուսավորումը կշարունակվի մինչեւ առավոտ:
Ինչպես եւ անցյալ տարի, եւ ի տարբերություն մյուս տարիների, լուսաշղթաների համար ընտրվել է ինտենսիվ կարմիր գույնը: Այդ գույնը կարձակեն 700 հազար փոքրիկ լուսադիոդային լամպիկներ, որնք զարդարում են Ելիսեյան դաշտերի 400 սոսիները: Սարքավորանքի, դրա տեղակայման եւ էլեկտրաէներգիայի դիմաց վճարի արժեքը կկազմի 1 միլիոն եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://twitter.com/Reuters/status/1198656611134443526?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1198656611134443526&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F996387.html