Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է ՄԻՊ գործունեության 15-ամյակի միջազգային երկօրյա համաժողովին. ՈՒՂԻՂ
Հակոբ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ռադարների փորձարկմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ԱԱԾ աշխատակիցները ցավակցական խոսք են հղել մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Լիբանանի բանակի եւ ժանդարմերիայի ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին վերահսկողության տակ են վերցրել իրադրությունը Բեյրութի արեւմտյան թաղամասերում սուննիների «Ալ Մուսթաքբալ» կազմակերպության կողմնակիցների եւ շիաների «Ամալ» կազմակերպության ակտիվիստների միջեւ ծայր առած բախումներից հետո:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես է գալիս հայտարարությամբ. ՈՒՂԻՂ
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դենիել Ուոլշը թողնում է իր զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Վրացական ոստիկանությունը լույս նոյեմբերի 26-ի գիշերը ջրանետներ է կիրառել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 4-8-ն արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 7.304.908.0 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, 7 դեպքով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում: Մասնավորապես, նա ելույթ է ունենալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին կազմակերպված միջոցառմանը:
Նոյեմբերի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Նոյեմբերի 25-ին, ժամը 17:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթևի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու եւ պարբերաբար շահարկելու համար։
Թուրքիան նոյեմբերի 25-ին և 26-ին փորձարկելու է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Իրատես» թերթը գրում է. «Հասարակությունն այս օրերին ակտիվորեն քննարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը, ինչը հատկապես կարեւորվել է անձամբ Միրզոյանի «պարզաբանումից» հետո, թե որտեղ ու ինչ պայմաններում է խաշ կերել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետ Կարեն Համբարձումյանը, ով ի պաշտոնե կոչված է պայքարելու համակարգի կաշառակերների դեմ, ինքն է հեռացվել պաշտոնից ՊԵԿ աշխատակիցների բաղձալի «տարին փակելու» գործընթացի արդյունքում։
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ՀԱԿ-ում բավականին մեծ հիասթափության ալիք կա։ Չնայած արդար կլինի ասել, որ մինչ այդ էլ այնտեղ մեծ հիացմունքով չէին խոսում իրենց նախկին թիմակցի մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը վերջին շրջանում խիստ «հագեցած» օրակարգ ունի. նախորդ շաբաթ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնել էր Եվրոպա, երեկվանից Կանադայում է։ Հարցրինք` ի՞նչ առաքելությամբ։ «Հանդիպում եմ Բյուրոյի, ժողովրդի, կուսակցականների հետ»:
Նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է։ Փնտրում ու «հավաքագրում» է քաղաքական անբասիր կենսագրություն ունեցող գործիչների, որոնք գրեթե առնչություն չունեն նախկինների, բացարձակ «աղերս» էլ չունեն նաեւ ներկաների հետ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում եւ նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ ՌԴ-ում կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ՀՀ իրավապահներին չեն հանձնի: Հայ իրավապահները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, մտահոգ են, չեն բացառում, որ Լ. Սարգսյանն էլ ՌԴ քաղաքացի կլինի, որովհետեւ ավելի քան 8 տարի նա այդ երկրում է ապրում: Բայց բանակցությունները` նրան ՀՀ բերելու շուրջ, շարունակվում են:
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, եւ պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով:
«Փաստ» թերթը գրում է. «Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցերի շրջանակներում Հայաստան էր այցելել ադրբեջանցի երեք լրագրող: Ծրագիրը համակարգել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք Կոստանյանի հետ, ով տեւական ժամանակ Մոսկվայում է։ Նա կատարվածը «նախատոնական շոու» անվանեց եւ ասաց, թե ինքը զգուշացրել էր, որ կներկայանա քննաշրջանից հետո (Կոստանյանը դասավանդում է բուհում), «այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Թերմինատոր. մութ ճակատագրեր» ֆանտաստիկ մարտաֆիլմի ստեղծող Թոմ Միլլերը պատմել է, որ այլեւս չի ցանկանում աշխատել Ջեյմս Քեմերոնի հետ: Այդ մասին հայտնել է Independent-ը:
Չինուհին տասը կողոսկր է ջարդել հազի սաստիկ նոպայից հետո: