Բաժիններ՝

Շիրակի մարզում այրվել է մոտ 220 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 25-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզում՝ 9-րդ և 10-րդ ուղեկալների միջնամասում գտնվող Խարկով բնակավայրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել է մոտ 220 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՌԴ սահմանապահ զորքերի 30 զինծառայող և 4 միավոր տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930