Բաժիններ՝

Արթուր Վանեցյանը ցավակցել է հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքին՝ վերջինիս մահվան կապակցությամբ

ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում ցավակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը: Անգնահատելի են տիկին Գոհարի և նրա ամուսնու՝ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի վաստակն ու գործադրած ջանքերը հատկապես ֆաշիզմի դեմ պայքարում:

Ցավակցում եմ վաստակաշատ հետախույզի ընտանիքին ու հարազատներին. կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս