Ինձ սկսում է թվալ, որ Փաշինյանը իրոք հավատում է, որ հնարավոր է լուծում, որ կբավարարի մեզ էլ, իրանց էլ։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերը «Բավարիայում» իր հնարավոր նշանակման մասին:
Հայաստանը ԵԱՏՄ-ում մեծ դերակատարում ունեցող խաղացող է, և Իրանի համար մեծ առավելություն է, որ Հայաստանի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի միջոցով ԵԱՏՄ դուրս գալու համար Իրանն ի՞նչ ունի առաջարկելու Հայաստանին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ծրագրերի արդյունավետությունը կողմերը կզգան միայն որոշ ժամանակ անց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և դրա շրջանակում ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված քայլերին։
Նոյեմբերի 23-ին, ժամը 17:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խ. Հայրիկի փողոցի թիվ 6Ա շենքի հետնամասում այրվում է տաղավար:
«Ինտերի» և Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացող Ուեսլի Սնեյդերն ասել է, որ կարող էր ձեռք բերել «Ոսկե գնդակը» և հասնել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ զրուցել ենք Հանրային խորհրդի կազմից դուրս գալու պատճառների, սպասվող թանկացումների, Dimum.am-ի գործարկման, «սև ուրբաթ»-ի և այլ հարցերի շուրջ:
«Ռոմայի» նախկին ավագ և տնօրեն Ֆրանչեսկո Տոտտին պատմել է ակումբ հնարավոր վերադարձի մասին:
Իրանի իշխանությունները կփոխհատուցեն մի շարք ընկերությունների կորուստները ինտերնետ-հասանելիության սահմանափակումից, ինչպես նաեւ կխնդրեն օպերատորներին՝ օգտատերերի համար երկարացնել թրաֆիկի փաթեթների գործողությունը:
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականից վերադարձել է «Յուվենթուսի» մարզաբազա:
Աբովյանում և մոտակա Մայակովսկի գյուղում վերջին երկու ամիսներին մեկ տասնյակից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին կատարվել: Տուժողներից ոմանք ոստիկանություն էին դիմել, ոմանք` ոչ:
«Մեր երկրում այսօր բանակի չափ ոստիկանություն ունենք, որոնք չգիտես ինչով են զբաղված: Ավելորդ բեռ է մեր կառավարության և երկրի վրա: Բայց քանի որ հիմա արդեն իրենց ուղարկում են սահման, բնականաբար, պետք է այդ մարդուն նորմալ վարձատրեն: Ի՞նչ տարբերություն՝ ի՞նքը, թե՞ զինվորական պայմանագրայինը, այսինքն՝ համահավասար վարձատրություն պիտի լինի»:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:
Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական ընկերների, որևէ մեկը չէր համարձակվում քննադատել Փաշինյանի՝ իզմեր չունեցող ապազգային քաղաքականությունը, իսկ վաղը՝ «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը:
«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ասել է, որ շատ շնորհավորանքներ է ստացել իր նախկին ակումբից՝ «Մանչեսթեր Յունայթեդից, լոնդոնյան թիմում նշանակվելուց հետո:
Մոտ երկու տարի մեր երկիրը ցնցումների մեջ է, մարդիկ՝ մոլորության, սպասումների, հիասթափության եւ թավշյա խաբկանքի մեջ։Ատելությունը դարձել է Սեր բառի համարժեքը, մեզանում հիմա ատում են սիրելու պես եւ սիրում են ատելությամբ, ամբողջ կյանքում իրենց խոհանոցային գոգնոցները քնելուց անգամ չհանած կանայք դարձել են «Մոլի» քաղաքագետներ, կարծիք ունեն, պարզվում է, համակարգչի ստեղնաշարն են տկտկացում, ապրի Նիկոլը, որ նրանց բերանը լեզու դրեց։
«Մենք մի քանի տեսլական ունենք, սակայն լավագույն տեսլականն անգամ ոչինչ է առանց հաղորդակցման, առանց ուղենիշային կոալիցիաների մոբիլիզացման՝ ի թիվս Հայ Ազգի այլ կառուցվածքային միավորների: Մենք հենց այս գործընթացում պետք է լինենք և փորձենք համապատասխան ռազմավարություններ ձևավորել»:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 20-ին Հրազդանի կիրճում հայտնբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչներ 27-ամյա երկու երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մյուսի՝ մարիխուանայի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչներ։ նրանց հայտնածով՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է իր մտքերով՝ կարիերան ավարտելու վերաբերյալ:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս տնտեսագետ Ալեքսեյ Մարտինովն անդրադառնալով երկարաձգված բանակցություններին՝ ասաց, որ այն, ինչ վերաբերում է ռուսական էներգակիրների գնագոյացման հարցին, վաղուց ապաքաղաքականացվել է և կրում է բացառապես տնտեսական բնույթ:
«… Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում:…»:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստն է, հանձնաժողովները քննարկել են օրակարգի 20 հարցերը, այսօր ստանում ենք «անհետաձգելի» մի նոր նախագիծ: 26.11.19թ. նիստի օրակարգում որպես անհետաձգելի հարցեր ընդգրկելու մասին քաղաքապետի 21.11.19թ. որոշումը. Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: Անհետաձգելի»:
«Լենկոմ» մոսկովյան պետական թատրոնին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունը, որը հաստատության գեղարվեստական ղեկավարն էր:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ամբողջ կյանքդ վախեցել ես սեփական մտքերդ արտահայտել, յուրաքանչյուր բառ ասելիս` մտածել ես միայն սեփական շահի և վրա հասնող հետևանքների մասին, բնականաբար, Ռուբեն Սահակյանի խոսքը քո համար ընկալելի չէ, վիրավորական է։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտեք՝ փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ։
Տարիներ անց Գյումրիում կլուծվի վթարային բնակելի շենքերի խնդիրը:
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:
Երիտասարդ նկարիչ Վահե Ափոյանը, որի կտավներում գերակշռում են կարմիրը, դեղինն ու սևը, անհատական ցուցահանդեսով ամփոփելու է տասը տարվա ստեղծագործական գործունեության արդյունքը: Ցուցահանդեսում ներկայացվելու է նկարչի ավելի քան հիսուն գեղանկարչական աշխատանք, որոնց ստեղծման գործում մեծ դեր են խաղացել Ափոյանի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, մարդիկ:
«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: