Պիկեն նշել է իր վերջին ակումբը
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է իր մտքերով՝ կարիերան ավարտելու վերաբերյալ:
««Բարսելոնան» կլինի իմ վերջին թիմը: Ես մտադրություն չունեմ խաղալ մեկ այլ ակումբի մարզաշապիկով, քանի որ ամբողջ կյանքում եղել եմ կուլե («Բարսելոնայի» երկրպագու):
«Բարսայի» համար խաղալն իմ ամենամեծ երազանքն է: Մանկությանս միակ երազանքը «Բարսայի» շապիկ հագնելն էր: Քանի դեռ ես զգում եմ, որ ուժեղ եմ և պատրաստ եմ խաղալ, ես կրելու եմ «Բարսայի» շապիկ: Հենց որ դա վերջանա, ես կհեռանամ ֆուտբոլից:
Պայմանագրերը պետք է կատարվեն, քանի որ ես պատրաստվում եմ խաղալ թիմի կազմում մինչև 2022 թվականը: Բայց ես բյուրեղյա գնդակ չունեմ և չեմ կարող կանխատեսել, թե արդյո՞ք կարող եմ դա անել:
Եթե ես հասկանամ, որ ես այլևս այնքան էլ կարևոր չեմ թիմի համար, որ չեմ խաղում պատշաճ մակարդակի վրա, ես վաղաժամ հեռանալու խնդիրներ չեմ ունենա: Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, և ես կարող եմ խաղալ մինչև 2022 թվականը, բայց հաստատ չեք կարող իմանալ»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան