«Առյուծները ոջիլների կծմծոցներից չեն ընկրկում, չեն նահանջում, չեն վերանում»

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ամբողջ կյանքդ վախեցել ես սեփական մտքերդ արտահայտել, յուրաքանչյուր բառ ասելիս` մտածել ես միայն սեփական շահի և վրա հասնող հետևանքների մասին, բնականաբար, Ռուբեն Սահակյանի խոսքը քո համար ընկալելի չէ, վիրավորական է։

Վիրավորական է հենց միայն նրա համար, որ դու քեզ նվաստացած ես համարում։ Դրա համար նրան ու նրա նմաններին պետք է պատժես, որ մնաք ստրուկներով, անսկզբունքայիններով, իրարից չտարբերվողներով։ Այդժամ դու քեզ լավ կզգաս, կապրես կոմֆորտի մեջ։

Մի բան միայն հաշվի չի առնվում: Առյուծները ոջիլների կծմծոցներից չեն ընկրկում, չեն նահանջում, չեն վերանում։ Եվ ոջիլների երազը մնում է անկատար, սուտ երազ»։

Երբ ամբողջ կյանքդ վախեցել ես սեփական մտքերդ արտահայտել, յուրաքանչյուր բառ ասելիս մտածել ես միայն սեփական շահի և վրա…

Gepostet von Lusine Sahakyan am Samstag, 23. November 2019

Տեսանյութեր

Լրահոս